Տեղեկությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնւթյան են եկել խաղաղության պայմանագրի շուրջ, հույս է ներշնչում. Գերմանիայի ԱԳ նախարար
Իսպանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունները հայտարարությամբ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։
«Իսպանիան ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնագրի մասին լուրը և հույս ունի, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։
Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»,- նշված է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Տեղեկությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնւթյան են եկել խաղաղության պայմանագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս»,- նշված է նախարարության X-ում տեղադրված հայտարարության մեջ։
Նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել երկու կողմին ստորագրել խաղաղության համաձայնագիր։
«Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։