Առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում կսահմանվեն տուգանքներ. Հայկ Կոստանյան
Տուգանքի մասով նման նախաձեռնություն կա: Տուգանքների կիրառումն իրականացվելու է, երբ որ Ազգային ժողովի կողմից հավանության կարժանանա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Մի քանի մեխանիզմ է լինելու, տուգանքի գումարի չափն էլ է որոշակի տարբերություն իր մեջ ունենալու, մի դեպքում` դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մի դեպքում վերաբերելու է այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողներին և մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևէ տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդկանց»,- ասաց Կոստանյանը։
Նախաձեռնության համաձայն, ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով: