Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Մոտ ապագայում սպասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այց Երևան: Այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
Ներկայացնելով 2024-ին երկու կողմից իրականացված այցերը՝ Միրզոյանը նաև նշեց.
«Ընթացիկ տարվա փետրվարին ես հնարավորություն եմ ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին: Առաջիկայում ևս սպասվում են շփումներ: Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»: