Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն
Տնտեսություն

Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության» ծրագրի շրջանակներում։

Ելույթներով հանդես են եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Նիկոլ Փաշինյանը իր խոսքում գոհունակություն է հայտնել, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: «Դրանցից առաջինը, թե ուր պիտի դիմի Հայաստանի քաղաքացին սպառողի իր իրավունքների ոտնահարման դեպքում և երկրորդը՝ ինչպես պետք է դիմի: Ուրախ եմ, որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն՝ առանց տնից դուրս գալու: Իհարկե, կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա և փորձել ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների վերարձանագրում անել, այլև այդ իրավունքներն իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար։ Ուրախ եմ արձանագրել, որ նոր կարգավորումների ներքո նաև քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կոնկրետ մեխանիզմներով շատ կոնկրետ դերակատարում են ունենալու այդ ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու համար»,- ասել է Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանրապես՝ երկրի և տնտեսության համար, որովհետև, սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարևոր ցուցիչ է երկրի կյանքի և իրավակարգի որակի համար: «Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորություններն ինչպես պետք է իրենք կիրառեն և ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների։ Ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն արդեն որակի նշան է, որը իհարկե, շատ լուրջ մրցակցային առավելություն է ստեղծում և արդարացված նրանց նկատմամբ, ովքեր առանձնապես հոգ չեն տանում սպառողների իրավունքների պաշտպանության համար:

Ուզում եմ ընդգծել նաև սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության դաշտի քաղաքական նշանակությունը, որովհետև ի վերջո սպառող լինելը նույնպես ընտրություն է, ամենօրյա ընտրություն, ինչպես որպես քաղաքացի՝ մարդը ՏԻՄ կամ համապետական ընտրությունների ժամանակ քվեարկություն է անում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այնպես էլ իր ամենօրյա գործունեության ընթացքում քվեարկություն է անում այս կամ այն ապրանքանիշի օգտին, այս կամ այն ծառայության օգտին: Եվ սա նույնպես տնտեսության մեջ ճիշտ խթաններ դնելու և ճիշտ մոտիվացիաներ ձևավորելու շատ կարևոր մեխանիզմ է, ինչը նաև կարծում եմ՝ էական է տնտեսական զարգացումը և արդյունավետ կառավարումը մասնավոր հատվածում խթանելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, մրցակցության կարևորագույն նպատակներից մեկը նաև այն է, որ դաշտն ինչ-որ առումով ինքնակարգավորվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության պարտականությունն է հնարավորինս բարենպաստ, արդար, հավասար դաշտ ստեղծել, սակայն ռիսկի ընկալման բացակայությունը, ըստ Փաշինյանի, տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկն է. երբ տնտեսվարողին կամ անհատին կարող է թվալ, թե առաջին հերթին իր պարտքը չէ իր հաջողությունն ապահովելը: «Սա շատ կարևոր նրբություն է, որը կապ ունի ուղիղ սպառողների իրավունքների պաշտպանության հետ, որովհետև այո, այն բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսն արդյունքում պետք է գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում։ Բայց մյուս կողմից՝ մենք պետք է նաև այս ազդակները տանք և՛ հանրությանը, և՛ տնտեսվարողներին՝ ինչո՞ւ ենք այսօր այս պատկառելի լսարանով հավաքվել և այս թեմաները քննարկում. մի նպատակի համար՝ հստակ ուղերձ հղելու, որ այո՛, սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, Կառավարության, մեր միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»,- նշել է Փաշինյանը:

Խոսելով սննդի արտադրության և սպառման բնագավառում իրականացվող աշխատանքների մասին, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի բոլոր ապրանքները համարժեք լինեն իրենց ստանդարտով, որակական չափանիշով արտահանման համար նախատեսված ապրանքների որակին. «Սա է նաև միջազգային գործընկերների հետ մեր համագործակցության, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ մեր համագործակցության կարևոր թեմաներից մեկը, որ կարողանանք քայլ-քայլ նաև մեր աջակցության ծրագրերով, կարգավորումներով, բայց նաև սպառողների իրավունքների պաշտպանության հարթակ ձևավորելով և սպառողների ակտիվությունը խթանելով այնպես անել, որ մեր շուկայից քայլ-քայլ այդ արտահանման ստանդարտին չհամապատասխանող ապրանքներն ուղղակի դուրս գան, ուղղակի գոյություն չունենան ոչ թե այն պատճառով, որ Կառավարությունն արհեստական արգելի դրանց արտադրությունը, չնայած անվտանգության սպառնալիքի պարագայում՝ դա էլ պետք է արվի, բայց քաղաքացիներն իրենց քվեարկությամբ, իրենց ընտրությամբ այդ որոշումները կայացնեն»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մենք, այո՛, բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը, ավելի համապատասխանեն սպառողների իրավունքների պաշտպանությանը, սպառողներն ավելի ակտիվ լինեն, ավելի պահանջկոտ լինեն, բայց մյուս կողմից՝ նրանք, ովքեր այդ ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից՝ այդ տեղն ազատելով ավելի բարձր ստանդարտներով աշխատող ընկերությունների, ծառայությունների, արտադրությունների և ընդհանրապես՝ տնտեսվարման համար»։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Փաշինյանը կարևորել է այս օրը և նշել, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների և մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում: