Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Օկուպացված Հաթերում հայկական հուշարձանները հայտնվել են Ադրբեջանի թիրախում

Monument Watch-ը ահազանգում է․

2025 թվականի մարտի 3-ին օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է 25 ընտանիք՝ թվով 91 բնակչով: Վերաբնակեցումը կատարվել է «ազատագրված տարածքներ վերադարձի» ծրագրի շրջանակներում (https://www.youtube.com/watch?v=UcIM5MsyuBo): Տեսանյութում նշվում է, թե իբր այդ վերաբնակիչները գյուղի բնիկ բնակիչներ են եղել: Այդ հայտարարությունը մեղմ ասած զարմանք է առաջացնում, քանի որ առկա են խորհրդային տարիների մարդահամարի տվյալները, որտեղ նշվում է նաև բնակավայրի բնակչության էթնիկ կազմը, իսկ Հաթերքում ադրբեջանցիները բացակայում են: Բնակավայրը մշտապես ունեցել է հայ բնակչություն. դա են վկայում նաև 19-րդ դարի վերջին արված մարդահամարի տվյալները: 2018 թվականի տվյալներով Հաթերքում բնակվում էր 1544 բնակիչ (Բալայան 2020, 314):

Արցախի Հաթերք գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից էր: 12-15-րդ դարերի հայկական  գրավոր և վիմագիր աղբյուրներում բազմիցս հիշատակվում է Հաթերքի իշխանությունը համանուն կենտրոնով (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 11-21): Հաթերք բնակավայրը պատմական Դվին-Պարտավ ճանապարհի վրա գտնվող կարևոր կայաններից էր: Դա են վկայում 10-րդ դարի արաբ հեղինակներ ալ-Իսթահրին, իբն-Հաուկալը, ալ-Մուքքադասին (Манандян 1985, 171-175): Հաթերք գյուղը և իր շրջակայքը հարուստ են բազմաթիվ հուշարձաններով, որոնք 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Գյուղի կենտրոնում է գտնվում 17-րդ դարով  թվագրվող սուրբ Աստվածածին եկեղեցին, որն աչքի է ընկնում իր եզակի խաչքարերով: Եկեղեցու մասին առավել մանրամաս տես այստեղ։

Հայաթափված Հաթերքում ադրբեջանական կողմը հասցրել է ավիրել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը և վանդալիզմի ենթարկել Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը: Սկսած 2023 թվականից համացանցում կարելի է գտնել տասնյակ տեսանյութեր, որտեղ երևուն է, որ Հաթերք գյուղի տները թալանվում են:

Մեր արձագանքը

Ադրբեջանցի վերաբնակիչների բնակեցումը Հաթերքում սպառնալիք է ստեղծում գյուղի և նրա շրջակայքի հուշարձանների նկատմամբ, ինչն արդեն երևում է վերջին երկու տարիների իրավիճակից: Հարկ ենք համարում հիշատակել դեռևս խորհրդային տարիներին նախկին հայկական բնակավայրերում ադրբեջանցիներով վերաբնակեցված հուշարձանների ճակատագիրը՝ դրանք ոչնչացվել և աղավաղվել են: Սա բազմիցս փաստվել է հենց խորհրդային տարիներին: Միևնույն ժամանակ, վերաբնակեցնելով ադրբեջանցիների Արցախի հնագույն պատմական բնակավայրում, առկա է Արցախի այդ շրջանների պատմամշակութային միջավայրը կեղծելու, նոր պատմություն կերտելու միտում:

Ադրբեջանի քաղաքականությունը խախտում է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնք պաշտպանում են պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը՝ արգելելով դրանց դիտավորյալ ոչնչացումը, կեղծումը, ապօրինի փոփոխությունը։ 

Ի մասնավորի, Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և չվնասելու համար https://ihl-databases.icrc.org/en/ihl-treaties/hague-conv-1954/article-4a։ Բացի այդ, նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, բարձր պայմանավորվող կողմերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավել են մեկ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքը, հնարավորինս աջակցում են գրավյալ տարածքի ազգային իրավասու իշխանություններին՝ նրա մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու գործում։ Այն դեպքում, երբ գրավյալ տարածքում գտնվող և ռազմական գործողությունների ընթացքում վնասված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ է հրատապ միջամտություն, և եթե ազգային իրավասու իշխանությունները չեն կարող այդ ապահովել, գրավող պետությունը պարտավորվում է ձեռնարկել հնարավորության սահմաններում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ արժեքների պահպանությունն ապահովելու համար՝ սերտորեն համագործակցելով նշված իշխանությունների հետ https://ihl-databases.icrc.org/en/ihl-treaties/hague-conv-1954/article-5a?activeTab=։ 

Նմանապես, 1954 թվականին ընդունված Եվրոպական մշակութային կոնվենցիան ևս պարտավորեցնում է պետություններին պաշտպանել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մշակութային արժեքները՝ անկախ դրանց աշխարհագրական կամ քաղաքական պատկանելությունից։ Այս կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ պետությունները պետք է ապահովեն իրենց իրավասության տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանումը, իսկ 5-րդ հոդվածը պարտադրում է պետություններին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել այլ ժողովուրդների մշակութային ժառանգության ոչնչացման կամ խեղաթյուրման https://rm.coe.int/168006457e։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը, սկսած 1997 թվականի ապրիլի 25-ից կողմ է կոնվենցիային և պարտավորված է պաշտպանել մարդկության ընդհանուր մշակութային ժառանգությունը https://www.coe.int/en/web/conventions/full-list?module=signatures-by-treaty&treatynum=018։