Ադրբեջանը չի հրաժարվում միջազգային գանգատներից. ՀՀ-ից պահանջում է «պատճառած» նյութական վնասը՝ ավելի քան 11 միլիարդ դոլար
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական վնասը գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Խոսքը նաև տասնյակ հազարավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի համար իրենց հաշվարկած «վնասների» մասին է:
Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը»։