Ի՞նչ ընթացքի մեջ է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը
ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն ընթացքի մեջէ: Այս մասին, NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատսախան, տեղեկացրել է ՀՀ Քնչչական կոմիտեի նախագահի տեղեկալ Կամո Շառոյանը:
Հիշեցնենք, որ Փետրվարի 9-ին, Երևան քաղաքի Մուրացան փողոցի 113/3 շենքի 7 բնակարանում, գտել են ԱԱԾ գեներալի անշնչացած մարմինը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նա մահացել է հայտնաբերման օրից 3 օր առաջ:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դիակի արտաքին զննությունը ցույց էր տվել, որ բռնության հետքեր չկան: Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն:
NEWSPRESS.am-ը փորձեց ճշտել, թե ինչ ընթացքի մեջ է փորձաքննությունը:
Ի պատասխան հարցման, Կամո Շառոյանը տեղեկացրել է, որ քննության համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքը պահպանելու, դեպքի իրական հանգամանքրը պարզելու նպատակով նախաքննական մարմնի կողմից ձեռնարկվում են Քրեական դատավարության օրենսգրոքով նախատեսված համապատասխան աացուցողական և վարույթային գործողություններ:
«Մասնավորապես կատարվել է Տգրան Բարսեղյանի փոխարեն տուժող ճանաչված մերձավոր ազգականիհարցաքննություն: Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել»,-հայտնել է Շառոյանը:
Արմինե Մկրտումյան