Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները

«Կանխատեսելի» խաղաղություն՝ անկանխատեսելի աշխարհում. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«Հայաստանի հասարակությանը «խաղաղության» նախապատրաստելու համար տևական ժամանակ իրականացվում է գաղափարական պաշարում: «Իրական Հայաստանի» հայեցակարգի հիմքում դրված է «մենք չենք ճանաչում աշխարհը, ու աշխարհն էլ չի ճանաչում մեզ» ձևակերպումը: Իրականում, մեր իմացած աշխարհն արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի և բոլորի համար է դարձել անճանաչելի: Իհարկե, պետք է ելնել այն իրողությունից, որ աշխարհը կամ, ավելի ճիշտ, աշխարհակարգերը միշտ էլ ունեցել են իրենց սկիզբն ու վերջը: Մեծ, միջին և փոքր երկրներն առաջնորդող պետական այրերից հենց այս՝ հին աշխարհակարգից դեպի նորը տանող անցման անորոշ և վտանգավոր ժամանակաշրջանում պահանջվում է հմտորեն և խոհեմաբար վարել իրենց պետության նավը դեպի ապահով ապաստարան: Այս պատասխանատու առաքելության հաջողությունը պայմանավորված կլիներ, ի թիվս այլ գործոնների, գիտակցված ուղեցույցի առկայությամբ: Այնուամենայնիվ, նման ուղեցույց գոյություն չունի. այսօր նույնիսկ աշխարհի «մեծերը» չգիտեն, թե ինչպես կավարտվի գլոբալ շահերի ընթացիկ բախումը: Վերահաս ապագայի և մեր ազգային շահերի ապահովագրման ուղիների վրա որոշակի լույս կարող են սփռել պատմությունը և ներկայիս գործընթացներում ներգրավված դերակատարների վարքագիծը:

Ամերիկան` Առաջին համաշխարհայինից մինչև «երրորդ եվրոպական»

Առաջին աշխարհամարտի ժամանակ, հատկապես 1917թ. հետո, Գերմանիան կարող էր հանգիստ ամրապնդել իր նվաճումներն Արևելքում և ընտրել հարմար պահ՝ Արևմուտքում իր ուժասպառ հակառակորդների դեմ ջախջախիչ հարձակում սկսելու համար, եթե չլիներ ամերիկյան միջամտությունը։  Առանց ամերիկյան օգնության Անտանտի դաշնակիցները   դժվար թե պարտվեին Մեծ պատերազմում, բայց առանց ամերիկացիների նրանք չէին էլ հաղթի այդ հսկայական դիմակայության ընթացքում: Հետպատերազմյան Վերսալյան կարգավորմամբ ձևավորված նոր աշխարհակարգն արտացոլում էր ուժերի իրական հարաբերակցությունը և գործեց այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները մնացին այդ համակարգում: Առանց հակակշռի՝ ի դեմս ԱՄՆ-ի, եվրոպական համակարգը ժամանակի ընթացքում կլուծվեր գերմանական հեգեմոնիայի ներքո, ինչը և տեղի ունեցավ 1930-ակաների վերջին:

Ներկայիս գլոբալ հակամարտությունը շատ զուգահեռներ ունի Առաջին աշխարհամարտի հետ, հատկապես այն տեսանկյունից, որ այն վերածվել է հյուծող պատերազմի, որում կողմերից և ոչ մեկն ի վիճակի չէ վերջնական հաղթանակ գրանցելու: Միևնույն ժամանակ, ինչպես և նախորդ դարում, Միացյալ Նահանգների դերակատարությունը մնում է առանցքային: Այն, որ ԱՄՆ անվտանգային միջավայրն անհամեմատ ավելի բարենպաստ է համաշխարհային ասպարեզում, տարբեր հնարավորություններ է նրան ընձեռում բանակցություններում: Այդ իմաստով, նախագահ Թրամփի «ռազմավարական անակնկալները» ցնցում են ողջ աշխարհը: Թրամփի անկանխատեսելիությունը նշանակում է, որ նա իրեն առավելագույն ճկունություն է վերապահել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով, որ Ուկրաինայում եվրոպական պատերազմ է, այլ ոչ թե՝ ամերիկյան, Թրամփը Ռուսաստանին ուղերձ էր հղում, որ նա կարող է առանձին գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, ինչը և տեղի է ունենում ներկայումս:

Հին Եվրոպան և նոր Թուրքիան

Եվրոպան, որն իրեն դրսևորում էր որպես համաշխարհային դերակատար, հանկարծակիի եկավ, երբ հասկացավ, որ առանց ԱՄՆ-ի անվտանգային հովանոցի և մայրցամաքային մարտահրավերների հաղթահարման գործում նրա ուղղակի ներգրավվածության, կարող է կրկին առճակատվել ավանդական խնդիրների հետ, որոնք ժամանակին քայքայեցին Հին Աշխարհը:  Հետևաբար, ԵՄ-ն հիմա խելահեղորեն փորձում է մի կողմից երաշխավորել ատլանտյան հովանոցը, իսկ մյուս կողմից պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի: Ճգնաժամային այս իրավիճակում ակնհայտ են դառնում նաև կազմակերպության ներքին տարաձայնությունները, իսկ երբեմն նաև՝ կենտրոնախույս ձգտումները, որոնք կարող են ժամանակի ընթացքում ուժեղանալ: Այս համատեքստում ուշագրավ է Էրդողանի հայտարարությունը, որ միայն Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է կասեցնել եվրոպական բլոկի հզորության ու ազդեցության շարունակական կորուստը։ Խիստ կասկածելի է, որ Անկարայի առաջարկած «գործարքը» կպսակվի հաջողությամբ, բայց անհերքելի է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար մեծապես աճել է: Բրյուսել-Անկարա հեռահար շահերի համադրման այսպիսի պայմաններում միամտություն է վարել քաղաքականություն՝ հույս ունենալով, թե Եվրոպան կզսպի Թուրքիա-Ադրբեջան ծավալապաշտական նկրտումները և կընդդիմանա վերջիններիս կողմից Հայաստանի կլանմանը՝ հատկապես եթե դա նպաստի Ռուսաստանի դուրս մղմանը Հարավային Կովկասից:

Ռուսաստանի վերաիմաստավորումները

Ռուսաստանը գտնվում է մնացած աշխարհի հետ հարաբերությունների վերաիմաստավորման շարունակական գործընթացում՝ միևնույն ժամանակ առճակատվելով առողջ և արդիական տնտեսություն կառուցելու և արտաքին ազդեցությունն ընդլայնելու դժվարագույն մարտահրավերների հետ: Նախորդ տարիների փորձն ի ցույց դրեց, թե որքան էին արդարացված Մոսկվայի իրավիճակային լուծումները և որքանով դրանք նպաստեցին նրա դիրքերի ամրապնդմանը: Վերջին 1,5 տասնամյակում Ռուսաստանի աշխարհընկալման փոփոխությունը (եվրասիականությունը) կոչված էր սպասարկելու իր արտաքին և անվտանգային առաջնահերթությունները: Այդ գաղափարախոսության կենսագործումը որոշ չափով չեզոքացրեց հնարավոր սպառնալիքները և թեթևացրեց Մոսկվայի տնտեսական բեռը կարճաժամկետ փուլում, բայց նաև նորովի ընդգծեց ռազմավարական դաշնակիցների անհրաժեշտությունը: Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով Մոսկվան զիջեց իր ավանդական դիրքերը մերձավոր արտասահմանում (Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա) և Մերձավոր Արևելքում (Սիրիա): Նոր պայմաններում, երբ ուրվագծվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերալիցքավորման հեռանկարները, պետք է հասկանալ՝ որտեղո՞վ են անցնում Ռուսաստանի կենսական շահերի սահմանները, և որքանո՞վ է պահանջված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, որը նոր իրավիճակում, անշուշտ, պետք է բովանդակային արդիականացման ենթարկվի փոխշահավետության հիմունքների վրա: Այս պայմաններում պաշտոնական Երևանը հայտարարում է Բաքվի հետ «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս համաձայնությունները, նույնիսկ եթե ստորագրվեն ինչ-որ պահի, մեռելածին են, քանի որ մեր հարևանը չի պատրաստվում խաղաղ համակեցությանը և նորանոր ու անվերջանալի պահանջներով, որոնք ի վերջո բավարարվում են, դարձնելու է Հայաստանը ոչ կենսունակ պետություն, որի գոյությունն ամբողջովին կախված կլինի Բաքվի և Անկարայի կամքից:

Մեզ արդեն չեն ճանաչում

Ինչ վերաբերում է նրան, որ աշխարհը մեզ չի ճանաչում, ապա հարկ է նշել, որ այդ պնդումը ճիշտ է. մենք դարձել ենք անճանաչելի: Աշխարհը մեզ ճանաչում ու հարգում էր, քանի դեռ մենք հանդես էինք գալիս միջազգային ասպարեզում՝ որպես Հայկական աշխարհ, որը կարևոր ռազմավարական և քաղաքակրթական գործառույթ էր իրականացնում: Այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մնացել է անցյալում: Մենք լքեցինք Արցախը՝ իրականում լքելով ինքներս մեզ: Պատերազմի տագնապից փախչելով՝ մենք խորասուզվեցինք անվերջանալի մղձավանջի մեջ: Արդյունքում մենք կորցրինք հարգանքը մեր ազգի նկատմամբ, հարգանքը միմյանց նկատմամբ, հարգանքը մեր հանդեպ: Այն, ինչը կատարվեց և շարունակում է կատարվել, մեր մասին չէ: Պետությունների և ազգերի սեփական «ԵՍ»-ի վերագտնումը ծանր պարտություններից հետո հետպատերազմյան էլիտաների խնդիրն է, որոնց ներսում պետք է իշխեն հեռատեսությունը, սեփական առաքելության պատասխանատվությունը և վերկուսակցական պատկերացումները։ Հասունացել է ժամանակը, որ վերագտնենք մեզ, մեր ներքին ուժը, մեր հավատն ու արժանապատվությունը: Այդ ժամանակ աշխարհը նորից կճանաչի մեզ: