Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը
Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը. այս մասին տեղեկացնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ի թիվս պաշտոնական հանդիպումների Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։