Եթե պայմանագիր ստորագրելուց հետո հարձակում պետք է տեղի ունենա ՀՀ վրա՝ ԵՄ դիտորդների ներկայությամբ էլ տեղի կունենա. Ալեն Սիմոնյան
Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ քաղաքացիական դիտորդները, ապա իրենք են այդ դիտորդներին այլևս պահում ՀՀ-Ադրբեջան սահմանին: Այս մասին, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն պահից, երբ Ալիևը կստորագրի պայմանագիրը, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ։ Եվ եթե «Խաղաղության պայմանագիր»-ը ստորագրելուց հետո էլի հարձակում պետք է տեղի ունենա Հայաստանի վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ի՞նչ տարբերություն»,-ավելացրեց նա։