Ո՞նց կարող են պայքարել մի տեքստի դեմ, որը չեն տեսել. Սիմոնյանը խոստովանում է՝ ամեն ինչ այնքան էլ թափանցիկ չէ
Ո՞նց կարող է մեկն այդպիսի բան հայտարարել, երբ նույնիսկ տեքստին ծանոթ չէ: Այս մասին, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահ Ալեն Աիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը, թե ամեն ինչ անելու են, որպեսզի թույլ չտան «Խաղաղության պայմանագրի» այդպիսի տեսքով ստորագրումը:
Լրագրողի դիտարկմանը՝ ընդդիմադիրները ենթադրում են, որ դա նոր կապիտուլյացիա է՝ Սիմոնյանը նշեց. «Ենթադրում են, թող խաչակնքվեն։ Ո՞նց կարող է լուրջ քաղաքական գործիչը պայքարել մի տեքստի դեմ, որը չի տեսել»։