Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. խորհրդակցություն՝ Փաշինյանի մոտ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ կադաստրային քարտեզների ուղղում, աշխարհագրական անվանումների տեղեկատվական բազայի թարմացում, չտեղադրված գույքերի նույնականացում և տեղեկատվական բազայի ճշգրտում, բազային քարտեզագրական շերտերի (մակերևութային ջրեր, ռելիեֆ և տրանսպորտային ցանց) ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ:

Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է՝ իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, որից 156-ը՝ 2024 թվականին: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թ. մարտին:

Հաշվետու տարում իրականացվել են գրանցման տվյալների բազայի և կադաստրային քարտեզների անհամապատասխանությունների ավտոմատացված եղանակով հայտնաբերում և ուղղում: Մշակվել է ավտոմատացված ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գույքերի գրանցման տվյալները համեմատել քարտեզագրական շերտերի հետ և հայտնաբերել անհամապատասխանությունները: Նախատեսվում է համակարգը ներդնել գրանցման համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրին անմիջապես տրամադրելու նպատակով։ 2024 թ. ընթացքում նույնականացվել է շուրջ 20,000 միավոր գույք և ըստ անհրաժեշտության տեղադրվել կադաստրային քարտեզներում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է ևս 5000 գույքի նույնականացում:

2024 թ.-ին կատարվել է օրթոֆոտոհատակագծերից բազային քարտեզագրական շերտերի թվայնացում և ստանդարտացում՝ Արմավիրի մարզի տարածքի բազային քարտեզագրական շերտերի մուտքագրում գեոպորտալ, Արարատի մարզի՝ շուրջ 200,000 հա մակերեսով տարածքի ռելիեֆի քարտեզագրական շերտի ստեղծում և ստանդարտացում: 2025 թ.-ի ընթացքում նախատեսվում է գեոպորտալ մուտքագրել Արարատի և Շիրակի մարզերի բազային շերտերը, ավարտել ՀՀ ամբողջ տարածքի «Ռելիեֆ» բազային քարտեզագրական շերտի ստեղծման, ստանդարտացման և գեոպորտալ մուտքագրման աշխատանքները:

Անցած տարի Ազգային գեոպորտալում ներդրվել է աշխարհագրական օբյեկտի համար ինքնաշխատ եղանակով անվանման անձնագրի ձևավորման համակարգը։ 2025 թ.-ին նախատեսվում է շուրջ 10,000 ՀՀ աշխարհագրական անվանումների անձնագրերի կազմում և տվյալների թարմացում: Զեկուցվել է, որ ներկայումս Ազգային գեոպորտալում արտացոլված են մի շարք գերատեսչությունների ներկայացրած տվյալներ: Հաշվետու տարում մեկնարկել են նաև միջազգային ստանդարտներին համապատասխան նոր բազմաֆունկցիոնալ ազգային գեոպորտալի ներդրման աշխատանքները:

Ստեղծվել է Հասցեների միասնական ռեեստր. 2023 թ.-ի ընթացքում իրականացվել է շուրջ 1 մլն հասցեների ստանդարտացում, տարածական կապակցում և տեղեկատվական բազայի ստեղծում։ 2024թ.-ին ռեեստրի բազան համալրվել է ևս 200,000 հասցեով, հաջորդ տարի նախատեսվում է ստանդարտացված և ճշգրտված հասցեների բազան համալրել ևս 40,000 հասցեով։

Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում կատարված աշխատանքը և ընդգծել բոլոր ուղղություններով շարունակական լավարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է պլատֆորմը կայացնել, տվյալները ներբեռնել և սահմանել դրա կառավարման հիմունքները: Ընդգծվել է, որ այդ տվյալները կարող են օգտակար լինել նաև ներդրումների միջավայրի բարելավման համար: Այդ համատեքստում ընդգծվել է հարթակի որոշ տվյալների կոմերցիալիզացիայի անհրաժեշտությունը: «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է», - ասել է երկրի ղեկավարը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել հարթակը լրացնել իրենց համակարգման ոլորտներում առկա տվյալներով: