Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ: