Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ցրտահարություն. ծիրանենիները վտանգված են

Մարտի 17-ին Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում հիդրոօդերևութաբանները օդում կանխատեսել էին բացասական ջերմաստիճաններ. Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները, Արմավիրում -2, Մերձավանում -5, Արտաշատում -2, Արարատում -0,5, Ուրցաձորում -3, Աշտարակում -3, Երևանում -2…-4, Արենիում -1, Բագրատաշենում -2, Իջևանում -2 աստիճան ցուրտ:

Սպասվող ցրտահարությունների ֆոնին, Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացրել է հողօգտագործողներին առատ ոռոգել այգիները և գիշերային ժամերին հատկապես ծիրանենիների այգիները ծխեցնել:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով: Այս երեք կառույցները գյուղացիներին օգնելու համար կարծես թե ամեն բան արեցին` տեղեկացրեցին, զգուշացրեցին և հանձնարարեցին:

Եղանակային վայրիվերումներից խուսափել հնարավոր չէ. ինչպես ասում են Արարատյան դաշտում ծիրանենին յոթ տարին մեկ անգամ է բերք տալիս: Այս տարի ծիրանենիների համար հատկապես տարին սկսվեց խնդիրներով:

Ինչ է պետք անել ցրտահարության ժամանակ. ծխեցնել, որը յուրաքանչյուր ծիրանի այգի ունեցող գիտի, և դրա համար հատուկ փոսեր են փորված այգիների տարածքներում, ծխեցնող նյութ են հավաքում և անհրաժեշտության դեպքում օգտագործում:

Ինչ վերաբերում է ոռոգմանը: ՋրՊետԿոմ-ը համապատասխան հայտարարություն արել է, սակայն խոսքը վերաբերում է Տավուշի, Սյունիքի հովտային շրջանների, Վայոց ձորի և Արարատյան դաշտի ՋՕԸ-երին:

Նշենք, որ այս մարզերում հիմնականում մեխանիկական ոռոգում է, այն է` պոմպերի միջոցով է կատարվում հիմնականում ոռոգումը և այդ է պատճառը, որ ոռոգման հետ կապված անընդհատ խնդիրներ է առաջանում:

Հոսանքը խնայելու համար պոմպակայանները հնարավորինս քիչ են օգտագործում, սակայն դրանից տուժում են ոռոգման աշխատանքները, սակայն սա այլ հարց է, այստեղ խոսքը գնում է ոռոգման շրջանում ոչ բավարար ոռոգում իրականացնելու մասին, իսկ այն, որ այս շրջանում, երբ ոռոգման նախապատրաստական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, եթե ընթացքի մեջ են, ապա նշանակում է, որ ոռոգում ցրտահարության շրջանում կազմակերպելը այնքան էլ հեշտ չէ:

Հայաստանում պաշտոնական ոռոգման սեզոնը բացվում է ապրիլի մեկից, իսկ թե իրականում երբ են սկսում ջուր տալ հովտային շրջաններում: Այդ գործընթացը մինչև մայիս կամաց-կամաց կարգավորվում է, իսկ մինչ այդ համակարգում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ և դեռևս համակարգը պատրաստ չէ ոռոգում իրականացնելու:

Այնպես որ հայտարարությունները դեռ ոչինչ չեն նշանակում:

Այսօր առավոտյան Արարատյան դաշտի հողօգտագործողներից մեկը հարցնում է մյուսին. «Տեսա՞ր, ծիրանը լրիվ սառուց էր կապել»: «Հա, մի հատ ծաղիկ չմնաց»,- պատասխանում է մյուսը:

Նշենք, որ առաջիկա օրերին ևս սպասվում են ցրտահարություններ: