Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Հաբռգածության» բարձր մակարդակ․ լրագրողների հետ շփվելու ձեւը լակմուսի թուղթ է․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․

Ինչո՞ւ են մարդիկ ձգտում դառնալ իշխանական պատգամավոր կամ կառավարության պաշտոնյա: Շատերը, բնականաբար, իրենց նյութական վիճակը բարելավելու համար՝ տարբեր բիզնեսներին ձեռք գցելու, Հայաստանում եւ արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու եւ կյանքի այլ բարիքներից օգտվելու համար: Բայց մարդը բարդ էակ է, եւ ինքնահաստատման զուտ նյութական ձեւը նրան չի կարող բավարարել: Նրանք կարիք ունեն ամեն օր ապացուցելու, որ իրենք ինչ-որ բանի են հասել բացառապես իրենց աներեւակայելի տաղանդների եւ այլ չտեսնված արժանիքների պատճառով:

Ոչ թե քծնելու եւ մանր խարդավանքների շնորհիվ: Իսկ դրա համար անհրաժեշտ է անընդհատ «վերխ հավաքել» որեւէ մեկի վրա: Ապացուցել, որ իրենք ընտրյալ են եւ գրեթե օծյալ, իսկ մենք՝ մնացածներս, լավագույն դեպքում՝ «Օփել քշող համբալներ»:

Ինչի մասին է երազում ստրուկը; Սովորաբար, այդ հարցին իր պատասխան, մարդիկ պատասխանում են՝ «ստրուկը երազում է ազատություն մասին»: Դա սխալ պատասխան է: Եթե մարդը ստիպված է ստորանալ (իսկ առանց ստորանալու Հայաստանում հնարավոր չէ լինել իշխանական պատգամավոր կամ բարձրաստիճան պաշտոնյա, որովհետեւ մեր երկրում փաստացի միապետություն է), ապա, որպես փոխհատուցում, նա ձգտում է ստորացնել, վիրավորել բոլորին, ում հնարավորություն ունի: Եվ նա կարծում է նաեւ, որ հնարավորությունից բացի, իրավունք էլ ունի, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, պատրանք ունի, թե իր դիրքին է արժանացել Աստծո կողմից տրված շնորհների պատճառով:

«Հաբռգածության» բարձր մակարդակը ես նաեւ վերոնշյալում եմ տեսնում, ոչ միայն ցածր կուլտուրայի եւ ընտանեկան վատ դաստիարակության մեջ: Լակմուսի թուղթն այստեղ լրագրողների հանդեպ վերաբերմունքն է, որը չի փոխվել այս 34 տարիների ընթացքում: Լրագրողների հետ լկտիավարի շփվելը հենց այն ագրեսիան է, այն ինքնահաստատման մարմաջը, որով իշխանավորները փորձում են քողարկել իրենց թերարժեքության բարդույթը: Խորհուրդ գործընկերներիս: Արձագանքե՞լ, թե՞ չարձագանքել լպիրշ իշխանավորների պահվածքին, իհարկե, ձեր գործն է: Կարեւոր է, որ նրանց ասածները պետք չէ չափից դուրս լուրջ ընդունել: Արդեն ներկայացրեցի, թե ինչու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ