Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչու է Փաշինյանն ուզում միակողմանի ստորագրել համաձայնագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

Մինչ Ադրբեջանը Հայաստանին փորձում է որպես ագրեսոր ներկայացնել եւ հընթացս նորանոր պահանջներ առաջ քաշել, Հայաստանի իշխանությունները քննարկում են խաղաղության պայմանագիր-համաձայնագիր կոչվող փաստաթուղթը միակողմանի ստորագրելու հարցը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների գլուխներն արդուկել է, որ եթե այսպես շարունակվի, եւ Ալիեւը չհամաձայնի քննարկել համաձայնեցված թղթի ստորագրման ժամկետները, ապա կարելի է դա անել միակողմանի՝ այդպիսով ապահովագրվելով հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունից, ներքին լսարանին ցույց տալու համար, որ ինքն ամեն ինչ արել է խաղաղության հասնելու համար։

Իրականում չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիեւը ներքին պայմանավորվածություն ունեն, որ Ալիեւի որոշ պահանջների իրականացումն արվի ռազմական ճանապարհով, թերեւս այդ պատճառով է Փաշինյանը մեկը մյուսի հետեւից ֆեյսբուքյան գրառումներ անում, մե՛կ պատրաստակամություն հայտնում` իր ստորագրությունը դնել փաստաթղթի տակ, մե՛կ Ալիեւին առաջարկում՝ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ 


«Խաղաղության պայմանագիրը» միակողմանի ստորագրելու հեռանկարը փորձագիտական շրջանակների կողմից հակասական մեկնաբանությունների է արժանանում` ոմանք մտահոգիչ են համարում այդ քայլը՝ կարծիք հայտնելով, որ այն անխուսափելիորեն վատ հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար, ոմանք էլ պնդում են, որ միակողմանի ստորագրության պարագայում այն դառնալու է իրավաբանական հետեւանքներ չառաջացնող, սակայն դիվանագիտական տեսանկյունից խայտառակ փաստաթուղթ։
Դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը եւս այն կարծիքին է, որ միակողմանի ստորագրությունը հետեւանք չի առաջացնելու Հայաստանի համար։ «Որքան ես հասկանում եմ, միակողմանի ստորագրության դեպքում դա չի կարող լինել պայմանագիր, կդառնա ցանկությունների դեկլարացիա, որեւիցե պարտավորություն մյուս կողմից չի ենթադրվում։ Գուցե փորձելու են դեկլարացիա անել` իր անունից, իր կուսակցության անունից, անունը դնել հռչակագիր, բայց դա դիտարկել համաձայնագիր, պայմանագիր, առավել եւս՝ միջազգային, աբսուրդ է»,- ասում է նա՝ շեշտելով, որ միջազգային պրակտիկայում նման բան հայտնի չէ, երբ միջազգային պայմանագիրը միակողմանի ստորագրվի։

ԼՀԿ ղեկավար, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ միջազգային իրավունքի պրակտիկայում գոյություն ունի միակողմանի պարտավորությունների ստանձնման ինստիտուտ, եւ հենց այդ հիմքով էլ հետեւանքներն անխուսափելի են լինելու։ «Պարտավորությունը կատարելու է ստորագրող կողմը, մյուս կողմը որեւէ պարտավորություն չի ունենում։ Պատկերացնենք՝ ՀՀ վարչապետը ստորագրում է միակողմանի, դա նշանակում է արդեն փաստաթղթով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն դեպքում, որ Ադրբեջանը շարունակում է մեզ չճանաչել, դուրս չի գալիս ՀՀ օկուպացված տարածքներից: Եվ Ադրբեջանից հնչելու են պահանջներ՝ քանի որ դուք ստորագրել եք, մենք սպասում ենք վերջին համաձայնեցված երկու կետերի իրագործմանը, դրանք են՝ հենց հիմա ԵՄ դիտորդներին հանեք հայ-ադրբեջանական սահմանային այցերից եւ հենց հիմա դիմեք եվրոպական դատարաններ ու հետ կանչեք հայցերը»,- ասում է Մարուքյանը: «Մեզ ասելու են՝ ստորագրել եք, պետք է անեք, տարեք` մի հատ էլ վավերացրեք, դիտորդներին հանեք, սա արեք, նա արեք։ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, միջազգային պայմանագրերը պարտադիր կատարման ուժ ունեն ստորագրող կողմերի համար»։ Նրա խոսքով, չի կարելի կառուցողական ձեւանալ աշխարհի առջեւ՝ ստորադասելով պետական շահերը:

Ի դեպ, ադրբեջանական կողմը, արդեն իսկ օգտվելով Փաշինյանի հիշյալ հայտարարություններից, ստուգողական թեստեր է առաջ քաշում, վերջին օրերին նրանց ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Գրում են. «Եթե Երեւանն իրոք պատրաստ է «հենց այժմ», ինչպես հավաստիացնում է Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, Հայաստանն ինչո՞ւ է խուսափում Բաքվի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի ֆորմալ լուծարման հարցով»։ Եվ հավելում, որ, ի տարբերություն սահմանադրության փոփոխությունների եւ դրա շուրջ հանրաքվեի, այդ քայլը ժամանակ չի պահանջում: Եվ կոչ են անում Հայաստանի Հանրապետությանը՝ դա անել, որպեսզի մեր «անկեղծության նկատմամբ վստահություն» ձեւավորվի իրենց մոտ:
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d6f45955a4b91a844666a28e7e174218

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»