Փաշինյանը չեղարկել է հանդիպումները. ի՞նչ է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը: ՔՊ շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ, իր սովորույթի համաձայն, մյուս թեկնածուների դեմ սեւ փիառ անի։
Մարտի 30-ի ընտրությունների` օրենքով սահմանված մեծ հրապարակային բանավեճը, որին պետք է մասնակցեն ընտրացուցակների առաջին դեմքերը, տեղի կունենա մարտի 27-ին։ Այն, որ իշխանական ողջ ներուժը կենտրոնացվել է Գյումրիում, եւ մյուս մարզերը մոռացվել են, ակնհայտ է: Տեղեկացանք, որ թերևս Գյումրու ընտրությունների պատճառով է Փաշինյանը չեղարկել Սյունիք կատարելիք այցը, չնայած նախապես որոշվել էր, որ պետք է այս շաբաթ Կապան այցելի:
«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու Կապան քաղաքում՝ մարտի 27-ին, սպասվում էր, որ Փաշինյանը դրան կմասնակցի: Երեկ տեղեկացանք, որ ՔՊ Կապանի տարածքային կառույցում ցնծում են, որ չեղարկվել է Փաշինյանի այցը Կապան:
Բանն այն է, որ Կապանի ՔՊ տարածքային խորհրդի ընտրություններն անցել են նախորդի պես՝ ակնհայտ խախտումներով, և կառույցի ղեկավարները մտահոգված են, որ շարքային կուսակցականներն իրենց դժգոհությունները Փաշինյանի ներկայությամբ բարձրաձայնելու առիթը բաց չէին թողնի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում