Կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում. իմ կյանքում հենց այդպիսին էր Անդրանիկ Մարգարյանը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի էջում գրառում է արվել.
«18 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը:
Կորուստը բացի քաղաքականից, նախ անձնական էր և մարդկային:
Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում մեզ համար, որոնք իրենց գործունեությամբ, ուշադրությամբ, փիլիսոփայությամբ և վերաբերմունքով փոխում են մեր երկրային տարիների ընթացքն ու ուղղությունը:
Իմ կյանքում հենց այդպիսի մարդկանցից էր Անդրանիկ Մարգարյանը:
Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Վարչապետ»։