Ադրբեջանից կրկին «հիշեցնում են», թե ինչ պետք է անի Հայաստանը, եթե ցանկանում է խաղաղություն
«Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը»։ Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
«Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի Սահմանադրության այն կետի հանումը, որը դեմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացման պահանջը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել է բանակցային գործընթացի կարևոր թեմաներից մեկը»,- հայտարարում են Բաքվից։