Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

«ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսեր դուրս չեն գրվում». դեղատների ներկայացուցիչների բաց նամակը՝ Փաշինյանի

Հայաստանում գործունեություն իրականացնող դեղատների ներկայացուցիչները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի խնդիրները։

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Հայաստանում գործունեություն իրականացնող դեղատների ներկայացուցիչները բազմիցս դիմել են Ձեզ՝ ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի բազմաթիվ խնդիրները։ Մասնավորապես, էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրում, փաստացի, տեղի չի ունենում բոլոր այն դեպքերում, երբ բուժառուները դեղը ձեռք են բերում ոչ պետպատվերի շրջանակներում՝ սեփական միջոցներով։ 

Ոլորտի պատասխանատուները բժիշկների կողմից էլեկտրոնային դեղատոմսեր դուրս չգրելու բազմաթիվ պատճառներ են ներկայացնում, սակայն փաստն այն է, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման վիճակագրության որևէ բարելավում և դրական տեղաշարժ չկա, իսկ այս պահին առկա վիճակագրությունը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսեր, ըստ էության, դուրս չեն գրվում։

Միաժամանակ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն  ակտիվորեն իրականացնում է վարչարարություն և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողները շարունակվում են տուգանվել առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղեր իրացնելու համար։

Խնդրի քննարկման համար կազմակերպվել են հանդիպումներ և՛ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, և՛ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների, և՛ ոլորտը վերահսկող  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հետ։

Ազգային ժողովում պատգամավորների հարցերին ՀՀ կառավարության անդամների պատասխանելու սույն թվականի մարտի 5-ի նիստին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արսեն Թորոսյանի հարցին էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգի մասին,  նշեցիք, որ խնդիրը Ձեզ քաջածանոթ է: Այնուհետև, ընդգծեցիք, որ այն լուծում է պահանջում՝ շեշտելով բժիշկների հետ խոսելու, այս ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Սակայն ներկայումս, փաստացի, որևէ նման «խոսակցություն» բժիշկների հետ տեղի չի ունենում, կամ, առնվազն, այդ «խոսակցություններն»  արդյունք չեն տալիս, իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր «վարչարարությունն» այս ոլորտում՝ տնտեսվարող դեղատներին՝ տուգանելով առանց էլետրոնային դեղատոմսի դեղ իրացնելու համար։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, ՀՀ առողջապահության նախարարի և  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հորդորով «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» և «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» դեղատների ցանցերը հավաքել և  Առողջապահության նախարարություն են ներկայացրել բժիշկների դուրս գրած հասարակ թղթային դեղատոմսերը՝ այն ակնկալիքով, որ դա կնպաստի բժիշկների հետ տարվող աշխատանքին և կնպաստի համակարգը կարգի բերելուն։ Սակայն նշված ջանքերը, հավասարապես, որևէ արդյունք չեն արձանագրել. էլեկտրոնային դեղատոմսեր, ինչպես դուրս չէին գրվում, այդպես էլ շարունակում են դուրս չգրվել։

Իրավիճակն առավել սարսափազդու է դառնում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած օրենսդրական  փոփոխության  ֆոնին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու դեպքում դրա կատարումը կասեցնող նորմը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը։

Մեր կարծիքով, հիշյալ օրենքի նախագիծն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, որով երաշխավորված է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Վարչական ակտերի վիճարկման պարագայում այս  իրավունքը պարզապես դառնում է անիմաստ ու անկիրառելի և հետևաբար՝ անարդյունավետ ու անիրական:
Արդարադատության նախարարության փաստարկներն անընդունելի են այն պատճառով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի ապահովման միջոցի կիրառման իրավական հիմք է համարում ոչ թե կայացված որոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, այլ բոլորովին ուրիշ հանգամանքներ։ Դա էլ բերում է նրան, որ կարող է կատարվել ցանկացած, անգամ առավելագույն անհեթեթ և անհիմն վարչական ակտը։

Այս համոզմունքն ամրապնդվում է ՀՀ արդադարատության նախարարության 2025թ. մարտի 11-ին հրապարակած մտահոգիչ պարզաբանումներով՝ կապված այս օրենսդրական նախաձեռնության հետ։

Ըստ այդմ, ստացվում է, որ անձը, ում նկատմամբ պետական մարմինը նշանակել է, իր համոզմամբ, անօրինական տուգանք և որոշել է իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան, այդ ճանապարհին հանդիպելու է այնպիսի խոչընդոտների, որոնց պատճառով ստիպված է լինելու վճարել ահիմն տուգանքը:  Մասնավորապես, դատարանում նրա վրա դրվում է լրացուցիչ բեռ՝ ա) իր նկատմամբ նշանակված անհիմն տուգանքը չվճարելու համար ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որի կարիքը նախկինում չկար, 2) այդ միջնորդությամբ ներկայացնել այնպիսի հիմնավորումներ, որոնք կհամոզեն դատարանին, որ միջնորդությունը պետք է բավարարվի և տուգանքը չպետք է վճարվի։ Այն չափանիշները, որոնցով դատարանը ղեկավարվելու է, ծանրաբեռնված են անորոշ ու գնահատողական ձևակերպումներով (օրինակ՝ ինչպես է անձը ցույց տալու, որ իր համար առաջանալու են անդառնալի հետևանքներ և այլն): Օրենքի նախագծի այսպիսի լուծումը շահավետ է պետական մարմնի համար, քանի որ բարդացնում է անձի վիճակը և մեծ է դարձնում հավանականությունը, որ դատարանը կմերժի իր միջնորդությունը և ինքը ստիպված կլինի մուծել, իր համոզմամբ, անհիմն նշանակված տուգանքը: Այսքանից հետո դեռ Արդարադատության նախարարությունն էլ մեծահոգություն ու իր բարի կամքի դրսևորումն է համարում, որ անձին վերապահվել է նշված միջնորդությունը բողոքարկելու իրավունք։

Ստեղծվելու է իրավիճակ, երբ ինչպես Տեսչական, այնպես էլ ցանկացած այլ պետական մարմնի տուգանքի որոշումը կատարվելու է, իսկ կիրառված տուգանքի գումարը գանձվելու է՝ անկախ դրա վիճարկվելու հանգամանքից։ Ամեն դեպքում, դատելով ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած օրենքի նախագծից՝ ՀՀ կառավարությունը հենց դա էլ ակնկալում է։

Այսպիսով, օրենքի նախագծի լուծումները հակասում են վարչական արդարադատության էությանը, որը կոչված է հանրային իշխանության մարմինների գործողություններից կամ որոշումներից անձին տրամադրելու այնպիսի պաշտպանություն, որը տեղին է և վրա է հասնում ժամանակին, այլ ոչ թե ուշացած է։ Ինչպես նշել է ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի ՍԴՈ-1190 որոշմամբ՝ վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը։ Այս պահանջներն ամրագրված են նաև ՀՀ միջազգային պարտավորություններով:

Սա նշանակում է, որ դատական պաշտպանության իրավունքը պետք է այնպես երաշխավորված լինի, որ անձի համար ունենա իրական ազդեցություն, չառաջացնի անտեղի բարդություններ և բացառի ի սկզբանե անհավասար, խտրական պայմաններ՝ պետական մարմնինների հետ համեմատությամբ։

Արդյունքում, իրավական համակարգում ՀՀ կառավարության որդեգրած՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «շարունակական հետքայլերի» քաղաքականության արդյունքում ունենալու ենք տնտեսվարողների (և ոչ միայն դեղատնային ոլորտի) ոչ թե հավանական, այլ իրական սնանկացման հեռանկար։

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք հանձնարարել՝

  1. Իրավասու պետական մարմիններին՝ լուծել բժիշկների կողմից դեղատոմսերի դուրս գրման խնդիրը և մինչև տվյալ խնդրի լուծման փաստումը կոնկրետ վիճակագրական տվյալներով, դադարեցնել վերահսկողական վարչարարության անհամաչափ կիրառությունը։
  2. Արդարադատության նախարարությանը հետ կանչել շրջանառությամբ մեջ դրված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածն ուժը կործրած ճանաչող օրենքի նախագիծը։

Հարգանքով՝

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ

«ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ

«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈՒՆ ՀՁ» ՍՊԸ  

«ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ   ԷՍԿՈՒԼԱՊ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

«ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ ԱՍՏԵՐԻԱ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ

«ԱՌՆԻԿԱ» ՍՊԸ    ՎԱԳԱ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

«ԿՈՒՌԱՄՈՒՍ» ՍՊԸ 

«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ 

«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ   

«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ    

«ԱՆԿԱԽ ԴԵՂԱՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ»,–ասված է հայտարարության մեջ։