Ձեզնից որ մեկի հեռախոսն էլ վերցնեն՝ 15 հատ քրգործ կարող են հարուցել․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ականներին
Հովիկ Աղազարյանի գործը այլ ճակատագիր կարո՞ղ էր ունենալ, եթե նա չմերժեր Նիկոլ Փաշինյանին չասեր՝ չէ և չմերժեր նրա խնդրանքը։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ես կարծում եմ, որ դա աներկբա է, և դա աներկբա է՝ ձեզնից յուրաքանչյուրի համար»,-դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Խամոյանն ու շարունակեց․ «Ձեզանից որ մեկի հեռախոսը որ վերցնեն՝ 15 հատ քրեական գործ կարող են հարուցել․ դա փաստ է»։
Նա հիշեցրեց, որ Արսեն Թորոսյանը քովիդի գործոց հարցաքննվել է ևորևէ ընթացք չի տրվել գործին, քանի որ Թորոսյանը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին ու ամեն օր 30 հարցազրույց տալիս՝ նրան արդարացնելու փաշինյանի դիրքորոշումը։ Նույնպես ԱՆԻՖ-ի գործն է լռում։
Ագնեսա Խամոյանը, դիմելով ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին, նկատեց, որ Փաշինյանն ուժայիններին SMS-ներ է ուղարկել և բոլորը լուռ հնազադվել են։
«Պարոն Աղազարյան, դուք էլ հրաժարվեիք էլի այդ մանդատից, ինչո՞ւ չեք հրաժարվել»,-հարցրեց Խամոյանը։