Ես չէի պատկերացնում, որ Ձեզ կպաշտպանեմ, բայց պարո՛ն Աղազարյան, էս ի՞նչ խառն եք՝ պետական դավաճանությունից սեքսուալ սկանդալներ, հետո էլ մանր եղջերավորներ․ Գառնիկ Դանիելյան
Ազգային ժողովն այժմ քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
«Պարո՛ն Աղազարյան, էս ի՞նչ խառն եք։ Պետական դավաճանությունից սկսվեց, սեքսուալ սկանդալներով, հետո շարունակվեց մանր եղջերավորներով, մի քիչ խառը թեմաներ ա, էլի»,- դիմելով Հովիկ Աղազարյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նկատեց, որ իր համար կարևոր էր, որ Աղազարյանն ամբիոնից հայտարարի, որ սխալվել է` պաշտպանելով էս իշխանությանն Արցախի հարցում նման դիրքորոշում արտահայտելով։
«Հետաքրքիր ա էլի, եթե ձեզնից յուրաքանչյուրին վերաբերվել անձեռնմխելիությունից զրկելը, հաստատ ուրիշ տեսանկյունից կնայեիք էս հարցին։ Պետք ա մի քիչ բարոյական տեսանկյունից էլ նայենք էլի»,- նշեց Դանիելյանը, ապա, դիմելով Հովիկ Աղազարյանին` նկատեց․ «Ես չէի պատկերացնում, որ Ձեզ կպաշտպանեմ, բայց նենց տպավորություն է, որ իբր էս երկրում ամեն ինչ արդար էր, ամենակոռումպացվածն էլ Հովիկ Աղազարյանն էր»։