Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հայաստանը պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն մասնագետներ չունի

Գործադիրի այսօրվա նիստում հաստատեց, որ ԱՄՆ կառավարության կողմից Հակակոռուպցիոն խորհուրդը ստացել է 750 հազար դոլար, որը ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը, ինչպես նաև` միջազգային փորձագետների ներգրավմանը: Հայաստանը կառուպցիայի դեմ պայքարող մասնագետներ չունի: Իրականացվելու են կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, մշակվելու են մեխանիզմներ և կփորձեն նպաստել կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Հայաստանում կաշառք կարող են վերցնել, կարող են նաև կաշառք տալ, բայց պայքարել կաշառակերության դեմ՝ չեն կարող:

Ինչպես ասում են կոռուպցիան այնքան հին է, ինչպես մարմնավաճառությունը, ոչ մեկի վերջն է երևում, ոչ՝ մյուսի: Ուղղակի մարմնավաճառներն այնքան ազնիվ են, որ ազնիվ մարմնավաճառներ են աշխատում, իսկ կաշառակերներն անգամ մարմնավաճառների ազնվությունը չունեն: Հայաստանը, որպես հնագույն երկիր, ևս անմասն չէ հնագույն մասնագիտությունների արհեստավարժությունից, սակայն դարձյալ Հայաստանում մարմնավաճառները բաց և ազնիվ առևտուր են անում՝ ասենք Երևանյան լճի մոտ, Ծերեթելի, Լենինգրադյան և կոնկրետ ժամերի, իսկ կոռուպցիան կամ կաշառակերությունը ոչ ժամ ունի, ոչ պատարագ. 24 ժամ աշխատում է: Ունե՞նք որևէ ոլորտ, որտեղ կոռուպցիա չկա. կարող ենք միանշանակ ասել, որ ոչ, կոռուպցիան իր դրսևորումներն ունի բոլոր ոլորտներում, նաև դրանով է բացատրվում Հայաստանում ունևորների և չունևորների միջև խոր անջրպետը:

Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ Հայաստանը 176 երկրների շարքում զբաղեցնում է պատվավոր 96-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ պետք է լուրջ ջանքեր գործադրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, այլապես որևէ օտարերկրյա ներդրում չի արվի, եթե երկրի իմիջի վրա ստվեր են գցում կոռուպցիայի դեմ պայքարի անբավարարության խնդիրները:

Ինչպես գիտենք` Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են: Իհարկե, կոռուպցիան միակողմանի չէ, այլ երկկողմանի և տալիս են, և վերցնում, երկու կողմը գոհ է, այդ է պատճառը նաև, որ այս հին մասնագիտությունը ծաղկում է, իսկ երկրի իմիջի մասին փորձում են մտածել ՝օրինակ 750 հազար դոլար վերցնելով, հակակոռոպցիոն խորհուրդներ ձևավորելով, առերևույթ պայքարելով, ինչպես Դոն Կիխոտը` կարճ ասած ներկայանալ կոռուպցիայի դեմ պայքարող երկիր:

Վերջին շրջանի բացահայտված կոռուպցիայի օրինակներից է Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ժամկետանց սննդի վրա աչք փակելու համար գումար էին վերցրել, ՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայության կողմից, առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ, ձերբակալվել էր ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Ղարիբջանյանը։ Հիմա վերադառնանք 750 հազար դոլարին, որով պետք է Հայաստանը պայքարի կոռուպցիայի դեմ: Լավ, ո՞վ պայքարի, որ կյանքում գեթ մեկ անգամ կաշառք չի վերցրել: Եվ քանի որ կառավարական մակարդակով հասկացել են, որ նման անգամ մեկ մարդ չկա, շառից փորձանքից հեռու լինելու համար հրավիրելու են ազնիվ, կոռուպցիայի դեմ պայքարող մասնագետներ: Իհարկե ոչ արմատական պայքարող մասնագետներ, քանի որ այդ դեպքում բանտերը չեն հերիքելու բոլոր կաշառակերներին ձերբակալելու համար կամ ո՞վ պետք է ձերբակալի. այս է խնդիրը: