Պաշտոնանկություն` ՊՆ-ում
Վահագն Խաչատուրյանը մարտի 27-ին հրամանագիր է ստորագրել, որով Մհեր Շիրինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ըստ հրամանագրի՝ նա ազատվել է պաշտոնից ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Մհեր ՇԻՐԻՆՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից»: