Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը` կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը, արգելեց Կամո Գրիգորյանին երեկոյան 8-ից առավոտյան 8-ը լքել իր բնակության վայրը, բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին կամ թույլտվություն ստանալ նախաքննության մարմնից, նաև արգելվել է շփվել սույն վարույթով անցնող այլ անձանց հետ: Այս մասին դատարանի դիմաց ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը:
«Մենք կարողացանք պարզաբանում ստանալ, որ երբ գրում են «այլ անձ», հստակ դատարանն էլ արձանագրեց, քննիչն էլ արձանագրեց, որ այլ անձ չի վերաբերում ընդհանրապես բոլոր այլ անձանց, այլ այն անձանց, որոնք կարող են որևէ եղանակով կապ ունենալ այս վարույթի հետ»,- ընդգծեց փաստաբանը: