«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Գյումրիի ընտրությունները սոսկ ՏԻՄ ընտրություն չեն, այլ համապետական նշանակության վստահության հանրաքվե. «Միասին»

«Միասին» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Մայիսի 30-ին կայանալու են Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները։ Հայաստանի ներկա իրավիճակում հայրաքաղաքի ավագանու ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում։

Հայաստանում իշխանությունը մենաշնորհած և պետությունը կազմաքանդող, ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն գործի է դրել բռնաճնշման իր ողջ հակաժողովրդավարական գործիքակազմը։ Գյումրիի ընդդիմադիր թեկնածուների մերձավոր շրջապատի երեկ սկսված ձերբակալություններն իրավական դաշտի հետ ոչ մի աղերս չունեն։ Պետք է ենթադրել, որ այս ամենը իշխող վարչախմբի քաղաքական պատվերն է՝ ամեն գնով թույլ չտալու Գյումրիում ընդդիմության հաղթանակը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր աջակցությունն է հայտնում Գյումրիի ավագանու ընտրություններում առաջադրված ընդդիմադիր բոլոր ուժերին՝ միաժամանակ զգուշացնելով հետագա վտանգների մասին։ Գյումրեցու ձայնը պաշտպանելու համար անհրաժեշտ են հստակ գործողություններ։

ա) ընտրություններում քաղաքացու ազատ կամարտահայտությունն ապահովելու համար ստեղծել միասնական կենտրոն, որտեղ կհամակարգվեն ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց և դիտորդների գործողությունները։ Ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է գիտակցեն, որ Գյումրիի ընտրությունները սոսկ ՏԻՄ ընտրություն չեն, այլ համապետական նշանակության վստահության հանրաքվե, որտեղ չկա անձնական հաղթանակ, կա միայն ընդհանուր ախոյանի տապալման գերխնդիր։ Բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ու դիտորդները պետք է պայքարեն ՔՊ հնարավոր ընտրակեղծիքների դեմ։ Յուրաքանչյուր ընտրատեղամասից պետք է ստանալ քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները։

բ) Գերկարևոր է Գյումրիում հետընտրական ապակայունացման և հանցագործությունների կանխումը։ ՔՊ-ն, ըստ ամենայնի, գործի է դնելու վարչական, ոստիկանական, ինչպես նաև քրեական տարրերի կառավարման իր ողջ հարուստ փորձը՝ չեզոքացնելու և կաթվածահար անելու ձայների ազդեցիկ տոկոս ստացած ընդդիմադիրներին։ Բուն գործողությունները ծավալվելու են մարտի 30-ից հետո։

Պատրաստ լինենք համախումբ դիմագրավելու բռնաճնշումներին․ Գյումրիում խզենք ՔՊ վերարտադրության արատավոր շղթան, կտրենք գորդյան հանգույցը, ընդդիմադիրն ընդդիմադրի դեմ չպիտի ելնի, իր ձայնը չպիտի վաճառի։ Հայաստանը հավատում է ազատ, արդար գյումրեցու հայրենատեր լինելու հավաքական կամքին»։