Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Հայոց Գողթն գավառի պատմությունը մեկընդմիշտ լռեց Ադրբեջանին բռնակցվելուց հետո

«Գեղարդ» հիմնադրամ․ 

Պատմական Հայաստանի Գողթն (Գողթան) գավառը (տարածքով համապատասխանում է այժմյան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի, մասամբ նաև՝ Ջուլֆայի շրջաններին) հայկական մշակույթի, գրականության և ավանդությունների օրրան է եղել։ Գողթնը գտնվում է Նախիջևանի հարավարևելյան մասում՝ Արաքս գետի ձախ ափին։ Ըստ «Աշխարհացույց»-ի՝ այն Վասպուրական նահանգի 33-րդ գավառն է, իսկ 5-րդ դարի մատենագիր Կորյունի տեղեկությունների համաձայն՝ Մեսրոպ Մաշտոցը որոշ ժամանակ բնակվել է այս գավառում։

Ինչպես նշում է հայ նշանավոր ազգագրագետ, բանահավաք և հնագետ Երվանդ Լալայանը, Գողթն գավառն, իրավամբ, «նախահավատ» է կոչվում, որովհետև Սյունիքն ու այս գավառն են ամենից առաջ ընդունել քրիստոնեությունը։ Այստեղ են քարոզել սուրբ Բարդուղիմեոս առաքյալն ու սուրբ Թովման։ «Ատրպատականից գալով՝ սուրբ Բարդուղիմեոսը մտել է Գողթն, ուր շինել է մի եկեղեցի, որ կոչվել է Տեառն ընդ առաջ․․․․»։

Գողթնից էր հայ եկեղեցու սրբերից Վահան Գողթնեցին (700-737 թթ․)՝ տեղի Խոսրով իշխանի որդին։ Գավառի Վանանդ գյուղի Նուրիջանեանների տոհմից են Թովմաս և Ղուկաս Վանանդեցիները, որոնք իրենց գործունեությամբ մնայուն հետք են թողել հայ տպագրության պատմության մեջ։ Ամստերդամում նրանք հիմնել են տպարան, որտեղ տպագրել են մի շարք երկասիրություններ՝ «Համառոտ քերականութիւն», «Շարակնոց», «Սաղմոսարան», «Պարզատումար»և այլն։

Մանուկ Աբեղյանը Գողթն գավառի հետ է կապում վիպասանական երգերը, որոնք «ոչ միայն պատմվել, այլև մասամբ երգվել են»։ «Յայտնեն զայս ճշմարտապէս եւ թուելեացն երգք, զոր պահեցին ախորժելով, որպէս լսեմ, մարդիկ կողմանն գինեւետ գաւառին Գողթան»,- գրում է Մովսես Խորենացին։ Այս գինեվետ գավառի գուսաններն իրենց երգերով, պարերով, զրույցներով ներկայացրել ու փոխանցել են հայոց հնագույն դիցաբանական-առասպելաբանական, նաև՝ թատերականացված պատմությունները։

Գողթնից էին սերում հայ երաժշտության երկու հանճարների՝ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի նախնինները ևս։

Գողթնի հարուստ մշակութային պատմությունը համալրում է այս գավառի քաղաքներում և գյուղերում գրչագրված այն ձեռագրային հարուստ ժառանգությունը, որը հասել է մեր օրերը, և մի մասը պահվում է Երևանի հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Այդ ժառանգության մաս են կազմում Ավետարաններ, Ճաշոցներ, Մաշտոցներ և այլն։ Հնագույն ձեռագրերից են 1336 թվականին ընդօրինակված Ավետարանը՝ Սուրբ Նշան անապատի գրչատանը (Մատենդարան, ձեռագիր համար 6257), 1385 թվականին գրված Ժողովածուն (Մատենդարան, ձեռագիր համար 592), որտեղ հավաքված են Ժամագիրք, Խորհրդատետր, աղոթքներ․ գրիչ՝ Ղազար քահանա։

16-18-րդ դարերի ընթացքում Գողթնում ստեղծված հայերեն ձեռագրերից կարելի է հիշատակել Բիստի անապատում գրված Ավետարանը (Մատենդարան, ձեռագիր համար 592), 1637-1638 թվականներին Փառակա գյուղում Մարտիրոս քահանայի ընդօրինակած Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը (Մատենդարան, ձեռագիր համար 8205), 1634 թվականին Գողթնի Ցղնա գյուղում Մարութ քահանայի գրչագրած «Մաշտոց»-ը, որը կազմել է Դավիթ դպիրը՝ Թանկիի համար (Մատենդարան, ձեռագիր համար․4175)։ Գեղեցիկ մանրանկարներով, կիսախորաններով, լուսանցազարդերով է տարբերվում 1708 թվականին Գողթնում ընդօրինակված Ավետարանը (Մատենդարան, ձեռագիր համար․2590) և այլն։

Այս ձեռագրերը խոսող վկաներն են Գողթնի հայ մտավորական մտքի, գրչագիր քահանաների, հայկական գրչակենտրոնների, բնակավայրերի և ընդհանրապես՝ Նախիջանի մասին, որի հայկական պատմությունն ու մշակույթը լռեց 20-րդ դարի սկզբին, երբ այն բռնակցվեց Ադրբեջանին։