Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Հանցագործության մասին հաղորդում Գյումրիում համայնքային միջոցներով կատարվող փողոցների խճապատման մասին

«Անկախ դիտորդ» դաշինքը  հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դաշինքը գլխավոր դատախազին է հասցեագրել հանցագործության մասին հաղորդում՝ կապված Գյումրիում համայնքային միջոցներով իրականացվող փողոցների խճապատման (շիբինապատման) հետ։

««Անկախ դիտորդը» դաշինքը քիչ առաջ գլխավոր դատախազին է հասցեագրել հանցագործության մասին հաղորդում՝ կապված Գյումրիում համայնքային միջոցներով իրականացվող փողոցների խճապատման (շիբինապատման) հետ, որը կատարվել է մարտի 12-ին Սարիկ Մինասյանի խոստման/հանձնարարականի արդյունքում:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով թեկնածու և, միաժամանակ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից նախքան ընտրությունները շիբինապատում անելու խոստումը չի հանդիսանում նախընտրական խոստում, համայնքային բյուջեով նախատեսված չլինելու դեպքում այն նաև առերևույթ չի հանդիսանում համայնքի ղեկավարի պարտականություններից բխող գործողություն, հետևապես այն պարունակում է Քրեական օրենսգրքի 221-րդ (ընտրողներին անվճար ծառայության մատուցման) և 441-րդ (պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածներով նախատեսված արարքների բաղադրիչներ: Այլ կերպ ասած՝ մենք համարում ենք, որ եթե Գյումրիի փողոցների խճապատումը իրապես բյուջեով նախատեսված չի եղել, ապա դրա խոստում տալը հանդիսանում է ընտրողներին անվճար ծառայություններ խոստանալ, իսկ համայնքի հաշվին դրա իրականացումը՝ ընտրվելու խմբային (անձնական) շահով պայմանավորված պաշտոնական լիազորությունների չարաշահում:

2025 թվականի մարտի 27-ին իրավապահ մարմինները մի շարք քրեադատավարական գործողություններ կատարեցին մարտի 30-ին կայանալիք Գյումրու ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների և թեկնածուների նկատմամբ: Գործողությունների արդյունքներով 8 անձ ձերբակալվել է, նրանց մեղադրանք է ներկայացվել ընտրակաշառքի ու ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման հոդվածներով:

Բոլորի նկատմամբ ընտրվել (կամ դատարանին միջնորդվել) են ընտրությունների քարոզարշավին մասնակցությունը չբացառող խափանման միջոցներ: Տեղի ունեցածի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝

1. «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկել է Գյումրիում մի շարք քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառքի մասին անուղակի հուշող երևույթներ, ինչպես նաև բարեգործության արգելքի խախտման ու ընտրական այլ հանցագործությունների մի շարք դեպքեր, որոնց մասին հաղորդումներ են ներկայացվել դատախազություն: Հետևապես, հիմքեր չունենք կասկածելու, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարած հանցագործությունները Գյումրիում իրապես տեղի են ունեցել, սակայն և չենք կարող վստահությամբ պնդել, որ այդ արարքները կատարել են հենց այն անձինք, որոնց դրանք մեղսագրվում են:

2. Խստորեն դատապարտում ենք ընտրակաշառքների կիրառման կամ ընտրական այլ հանցագործությունների կատարման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին դրսևորեն անհանդուրժողականություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։

3. Ընտրակաշառք տալն ու ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը քաղհասարակության առաջարկությամբ են դասվել ծանր հանցագործությունների շարքին, և դատաիրավական համակարգը պետք է ուժերի ներածի չափով, իրավաչափ ու համաչափ միջոցներով պայքարի այդ արարքների դեմ՝ կանխելով դրանց կատարումը ու բացահայտելով կատարողներին:

4. Ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, հետևապես դրանց մասով պետության ցանկացած միջամտություն պետք է ուղեկցվի հանրային վստահության ապահովմանն ուղղված քայլերով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է քրեադատավարական գործընթացը ապահովել հաշվետվողական և թափանցիկության այնպիսի մակարդակով, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության կասկածի տեղիք:

5. Նույն օրը՝մարտի 27-ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից (մամուլի ասուլիսի ժամանակ), դատաիրավական համակարգից առաջ ընկնելով, նշված դեպքերի վերաբերյալ ընդդիմադիրների հասցեին քրեաիրավական որակումներով հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում։ Նման հայտարարությունները կարող են անաչառ դիտողի մոտ տպավորություն ստեղծել, որ իրավապահների գործողությունները պայմանավորված էին իշխող կուսակցության շահով:

6. Գտնում ենք, որ իրավապահ մարմինները պետք է նույն եռանդով ու օպերատիվությամբ քննեն նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի գործողությունները, որոնք նկարագրված են սույն հաղորդագրության սկզբնամասում:

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահության մեծացմանը:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»,

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի»,- ասված է հաղորդագրությունում։