Մի քանի հարյուր մարդ այնքան ինտենսիվ են թշնամանք հրահրող բաներ գրում արցախցիների դեմ տարբեր նյութերի տակ, որ ստեղծվում է «մեծամասնության տպավորություն». ինչ է առաջարկում Ռուբեն Մելիքյանը
Երեկվանից ողջ համացանցը ողողված է արցախցիների դեմ ատելության խոսքով։ Մի քանի հարյուր մարդ այնքան ինտենսիվ են թշնամանք հրահրող բաներ գրում տարբեր նյութերի տակ, որ ստեղծվում է «մեծամասնության տպավորություն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ի՞նչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ թշնամանք պարունակող գրառումները առանձին-առանձին փաթեթավորել, վրան նկարել թիթեռնիկ, ու ուղարկել այդ գրառումների «ինֆորմացիոն հովանավորներին», հատկապես Հարությունյան Արայիկին - ինքը թիթեռնիկ շատ է սիրում։
Միևնույն է՝ եթե ուղարկենք իրավապահներին, նրա՛նք են թիթեռնիկ նկարելու՝ քրեական գործ հարուցելու փոխարեն։ Հենա միանգամից մենք նկարենք»: