«Դեպի ընտրություններ». Hayat Project-ից Նարե Հովհաննիսյանն աջակցել է Ռուբեն Մխիթարյանին
Գյումրիում այսօր տեղի են ունենում ավագանու արտահերթ ընտրությունները: Թեկնածուների թվում է նաեւ պրոդյուսեր, հայտնի Hayat Project խմբի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Մխիթարյանը:
Նախընտրական քարոզարշավներին Hayat Project-ը չի մասնակցել, սակայն խմբի անդամներից Նարե Հովհաննիսյանն իր աջակցությունն է հայտնել Մխիթարյանին:
Նա ինստագրամյան «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որի վրա մակագրել է «9» թիվը: «Դեպի ընտրություններ»,-գրել է Նարեն: