Գյումրիում չգրանցված զինվորին բերել են, որ քվեարկի.«Հայաքվե»-ի արձանագրած հերթական խախտումը
Գյումրիում չգրանցված զինվորին բերել են, որ քվեարկի: Այս մասին ահազանգել է «Հայաքվե» նախաձեռնության դիտորդ Ավետիք Քերոբյանը:
«Գրանցվել է արտառոց դեպք, որը եւ դիտորդն է նկատել, եւ հանձնաժողովի անդամները, եկել է, փորձել է քվեարկել ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվոր, որը գրանցված չի եղել Գյումրիում: Ծնողը վրդովվել էր, որ զինվորին արձակուրդ են տվել հատուկ քվեարկության համար, նա պետք է քվեարկի, հո իզուր չի բերել»,-ասաց նա:
Քերոբյանը նաեւ նշեց, որ ընտրատեղամասի դիմաց ժամանակ առ ժամանակ կուտակումներ են տեղի ունենում, «Հայաքվե»- ն շատ մեծ խմբով դիտարկումներ է անում, ուշիուշով հետևում են, որ ընտրությունների ընթացքը չխախտվի: