Գյումրիի և Փարաքարի մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրվել եմ ցուցակներ՝ ՔՊ-ական վստահված անձանց կողմից
«ՀայաՔվե» դիտորդական նախաձեռնությունն ահազանգել է.
«Գյումրիի և Փարաքարի մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում։ Ընտրողների մուտքից հետո նրանք կատարում են նշում: Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում։
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցավոր արարք է»։