Ընտրակաշառքի նոր մեթոդ է գործում. փոխանցումներ են կատարվում խաղադրույքային հաշիվներին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում «ընտրակաշառքի» նոր մեթոդ է կիրառվում` առցանց խաղադրույքների համար գրանցված անձանց հաշիվներին փոխանցվում են գումարներ, որ գնան ընտրությունների, գրում է «Փաստինֆո»-ն:
«Նշենք, որ նման փոխանցումները վերահսկելի չեն: Ակնկալում ենք, որ իրավապահները մամուլի հրապարակումների հիման վրա հետաքննություն կսկսեն` ստուգելու ընտրակաշառքի նոր մեթոդի մասին ահազանգերը»,- գրել է կայքը: