Վալտեր Շտայնմայերը Հայաստանից կմեկնի Բաքու
Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է․
Ի դեպ, այսօր նաեւ մամուլում տեղեկություն եղավ, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Փարաքարով՝ որտեղ Ավագանու արտահերթ ընտրություն էր եւ ՔՊ-ն պարտվել է ու 58 տոկոս ձայն է ստացել ապրելու երկիրը, ընթացել է դեպի օդանավակայան:
Սակայն, ըստ ամենայնի խոսքն այն մասին է, որ դա եղել է Գերմանիայի նախագահի համար նախատեսված շարասյուն, որը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Վալտեր Շտայնմայերը Հայաստանից կմեկնի Բաքու:
Սա հետաքրքիր այց է, թեեւ Գերմանիան իհարկե խորհրդարանական պետություն է, որտեղ նախագահը արարողակարգային պաշտոն է: Իսկ Գերմանիայում, ինչպես հայտնի է, խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո դեռ ձեւավորված չէ նոր կառավարություն, որը անխուսափելիորեն պետք է լինի կոալիցիոն:
Շտայնմայերը, որը տարիներ առաջ եղել է նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար, Հայաստան եւ Ադրբեջան այցի ընթացքում ըստ ամենայնի կփորձի այսպես ասած շոշափել նոր իրողություններ ու հասկանալ, թե մասնավորապես ռուս-ամերիկյան այս մեկնարկած երկխոսությունը ինչ ազդեցություն է թողել կովկասյան մթնոլորտի եւ տրամադրությունների վրա, թերեւս համապատասխան «տեղեկանք» պատրաստելով հնարավոր նոր կառավարության համար: