Առաջարկում եմ ջուրը չտեսած չբոբիկանալ, իրական կռիվը հիմա է սկսվում. փորձագետ
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աչքս մեկ-երկու ժամով կպել էր, զարթնեմ, տեսնեմ ընդդիմության հաղթանակ է տոնվում ՖԲ-ում։ Կարող է թվալ, թե Գյումրիում աննախադեպ բան է կատարվել։
Հիմնական թեզը. «Տեսա՞ք, որ ՔՊ-ին հնարավոր է հաղթել ընտրություններով»։
Կարծես վերջին 4 տարում չեն եղել ընդդիմության (կամ գոնե չնիկոլական ուժերի) լոկալ հաղթանակները Վանաձորում, Ալավերդիում, Բերդում, Սյունիքի քաղաքներում... Կարծես նույն Գյումրիում 2021-ի հոկտեմբերին ամենից շատ ձայն «Բալասանյան» դաշինքը չէր հավաքել։
Ըստ այդմ առաջարկում եմ ջուրը չտեսած չբոբիկանալ։ Իրական կռիվը հիմա է սկսվում. ֆորմալ հաղթանակը «գետնի վրա» իրական դիրքերի վերածելու և դրանք պահպանելու կռիվը։
Չմոռանանք, թե մեր երկրում ինչ ռեժիմ է»,- գրել է Վրթանեսյանը` օգտագործելով #նիկոլապետություն և #օկուպացիա հեշթեգերը