Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Ինչպես է իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով ներդրում կատարել ընդդիմադիր գործչի բիզնեսում․ Hetq.am

«Հետք»-ը գրում է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով), որը պետական կազմակերպություն է, Մեղրու նախկին համայնքապետ, ընդդիմադիր նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի կնոջ հետ ընկերություն է հիմնել 2023 թ.:

Ընկերության ստեղծմանը նախորդած իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս ասել, որ իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով «փայ է մտել» Զաքարյանների մասնավոր բիզնեսում:

Խոսքը «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ի մասին է, որը ժամանակավոր պահպանման պահեստ է շահագործում հայ-իրանական սահմանին՝ Ագարակ քաղաքում: Ժամանակավոր պահպանման պահեստը հատուկ տարածք է, որտեղ իրականացվում է ապրանքների ժամանակավոր պահպանություն՝ ավելի ուշ մաքսային որեւէ ընթացակարգով դրանք բաց թողնելու համար:  

Ագարակցի Մ. Զաքարյանը 2008-2016 թթ. Սյունիքի Ագարակ քաղաքի ղեկավարն էր, իսկ 2016-2021 թթ. ղեկավարում էր Մեղրի խոշորացված համայնքը (վերջինս ընդգրկում է Մեղրու ամբողջ նախկին շրջանը, այդ թվում՝ Ագարակ քաղաքը): 2013-ին նրա ընտանիքը հիմնել է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը ժամանակավոր պահպանման պահեստ էր շահագործում Հայաստան-Իրան սահմանին: Ընկերության առաջին սեփականատերը Զաքարյանի աներորդին էր՝ ագարակցի Արտյոմ Սարգսյանը, սակայն 2014-ին նրան փոխարինել է Մխիթար Զաքարյանի քույրը՝ Մարգարիտա Զաքարյանը:

2021-ի ապրիլին՝ 44-օրյա պատերազմում ծանր պարտությունից ամիսներ անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք, այդ թվում՝ Մեղրի ու Ագարակ: Այս քաղաքներում վարչապետի այցը տապալվել էր, քանի որ տեղացիներից ոմանք նրան սրերով էին ընդունել՝ հայհոյել, անվանել կապիտուլյանտ, ինչին Փաշինյանը հակադարձել էր, թե կապիտուլյանտը նրանք են: Այս պայմաններում նա Ագարակում ելույթ չէր ունեցել, բայց իրեն հայհոյողներին նկատի ունենալով՝ հայտարարել էր, որ այդ հարցը կարգավորելու են: Այն ժամանակ խոշորացված Մեղրու համայնքապետը դեռ Մ. Զաքարյանն էր:

Միջադեպից օրեր անց ՊԵԿ-ը սկսել էր ստուգումներ իրականացնել Զաքարյանին փոխկապակցված ընկերություններում: Պետական մարմնի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն:

«Մաքսակետի հարեւանությամբ գործում է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը պատկանում է իմ կնոջը (ինչպես ասվեց, փաստաթղթերով սեփականատերը Զաքարյանի քույրն է – հեղ.)։ Այն մաքսային ձեւակերպումներ եւ լոգիստիկ ծառայություններ է իրականացնում։ Ապրիլի 21-ին հարկայինի Շուշոյի (ՊԵԿ նախագահի այն ժամանակվա տեղակալ Շուշանիկ Ներսիսյան - հեղ.) բանավոր հրամանով դա անհիմն փակել են։ Երեք օր է՝ դիմում ենք, որ մեզ տրամադրեն որոշումը, թե ինչի հիման վրա է փակվել, քանի որ ուզում ենք դատարան դիմել։ Որոշումը չեն տրամադրում»,- 2021-ի ապրիլի 25-ին aysor.am-ին հայտնել էր Մխիթար Զաքարյանը։

Մեղրու համայնքապետը խոսել էր իր ընտանիքի բիզնեսի փակման հետեւանքով տարածաշրջանի գործարարների համար առաջացող բարդությունների մասին: Բանն այն է, որ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի պահեստից հետո հայ-իրանական սահմանին ամենամոտը Կապանում գործող «Զանգեզուր տերմինալ» ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստն է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։