Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Տիգրան Խաչատրյանին 8 ամիս է պատանդի կարգավիճակում ՌԴ-ում են պահում՝ առանց ապացույցների. Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբ

Ավելի քան 8 ամիս է, ինչ ՀՀ քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը գտնվում է ՌԴ-ում կալանքի տակ՝ առանց որևէ ապացույցի: Թիվ 12402450016000096 քրեական գործով Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել իր դստեր՝ Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի և նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. 

«Գործի փաստերը

2024թ. հուլիսի 3-ին Տիգրան Խաչատրյանը ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում: Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել նրան և նույն օրը ձերբակալել:

Գործի քննության ընթացքում բացահայտվել են մի շարք էական հակասություններ:

  1. Ապացույցների բացակայություն. Քրեական գործն ամբողջությամբ հիմնված է երկու «գաղտնի» վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյանների ընտանիքին: Ավելի քան 8 ամիս տևող կալանքի ընթացքում ՌԴ քննիչը Տիգրան Խաչատրյանին, նրա պաշտպաններին և կալանքը սահմանող դատարանին չի ներկայացրել ոչ մի ձայնագրություն, տեսանյութ կամ այլ օբյեկտիվ ապացույց:
  2. Տրամաբանական անհամապատասխանություններ. Ըստ քրեական գործի՝ Տիգրան Խաչատրյանն իբր Երևանում հանցավոր դիտավորություն է ունեցել և այդ նպատակով ներգրավել մեկ այլ անձի: Սակայն, ինչպես փաստում է Մարինա Խաչատրյանը, նա նախկին ամուսնու հետ բաժանվել է 10 տարի առաջ, այդ ընթացքում որևէ շփում չի ունեցել, և չի եղել որևէ կոնֆլիկտ, որը կարող էր դրդապատճառ հանդիսանալ:
  3. Արտառոց ընթացակարգային որոշումներ. Գաղտնի վկան, ենթադրաբար ստանալով սպանության պատվերը Երևանում, փոխանակ դիմեր ՀՀ իրավապահներին, մեկնել է ՌԴ և այնտեղ հաղորդում տվել: Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2023թ. դեկտեմբերից մինչև 2024թ. հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացվել են օպերատիվ միջոցառումներ, բայց այս ընթացքում չեն հավաքվել որևէ օբյեկտիվ ապացույցներ:

Շորթման գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ-ում

Տիգրան Խաչատրյանի ձերբակալումից անմիջապես հետո մի խումբ անձինք, ովքեր ենթադրաբար կազմակերպել են ապօրինի քրեական հետապնդումը, սկսել են Երևանում բնակվող նրա ընտանիքի անդամներից շորթել առանձնապես խոշոր չափով գումարներ՝ խոստանալով նպաստել Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմանը:

ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է այս իրավիճակին՝ հարուցելով թիվ 15-0756-24 քրեական վարույթը, որի շրջանակներում տուժող են ճանաչվել Տիգրան Խաչատրյանը և նրա ընտանիքի երկու անդամները:

Անարդյունավետ համագործակցություն

Չնայած շորթման հատկանիշներով քրեական գործի հարուցմանը, ՀՀ-ում քննությունն ամիսներ շարունակ տեղից չի շարժվում: Ինչպես նշում է պաշտպանական խումբը, ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները պատշաճ փոխգործակցություն չեն հաստատել, ինչի արդյունքում ակնհայտ անմեղ մարդը շարունակում է մնալ պատանդի կարգավիճակում:

Պաշտպանական խմբի պահանջները

Հղում կատարելով Տիգրան Խաչատրյանի փաստաբանների նախկինում ներկայացրած պահանջներին, Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբը կոչ է անում.

  1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
    • ակտիվացնել օպերատիվ-քննչական գործողությունները շորթման գործով,
    • ձևավորել քննիչների խումբ՝ ՌԴ-ում Տիգրան Խաչատրյանի գործը ուսումնասիրելու նպատակով,
    • ապահովել ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։
  2. Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին
    • վերանայել թիվ 2402450016000096 քրեական գործը՝ փոխանցելով այն այլ քննչական մարմնի,
    • ապահովել ապացույցների պատշաճ հավաքումը և գնահատումը,
    • ուսումնասիրել «գաղտնի» վկաների ցուցմունքների հիմնավորվածությունը։

Տիգրան Խաչատրյանի դուստր Մարինա Խաչատրյանը նշում է. «Հայրս երբեք հանցավոր անցյալ չի ունեցել, հանցավոր պատմությունների մեջ ներգրավված չի եղել։ Միայն մեկ քրեական գործով է անցել որպես վկա, դա շատ հայտնի քրեական գործ է եղել։ Այս անդրազգային հանցավոր խումբը կապ ունի այդ գործի մեղավորներից մեկի հետ, ում վերաբերյալ հայրս վկայություն է տվել»:

Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբը կարծում է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցություն՝ ճշմարտությունը բացահայտելու և անմեղ մարդուն ազատ արձակելու համար»։