Զեմֆիրան կլինի Երևանում
Զեմֆիրան այս ամառ համերգ կունենա Երևանում։ Այդ մասին հայտնում է երգչուհին ինսթագրամի իր էջում։ Ելույթը նախատեսված է հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում։
Երգչուհու հայ երկրպագուներին ոգևորել է այս լուրը։ Նրանք տարածում են համերգի անոնսն ու նշում, որ երկար են սպասել այս օրվան, նախատեսված ճամփորդությունն են նույնիսկ պատրաստ չեղարկել՝ համերգին ներկա լինելու։
48-ամյա երգչուհին դարձել է ռոք երաժշտության նոր շարժման մարմնավորում Ռուսաստանում, որը լրագրողներն անվանել են «կանացի ռոք»։