Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է այն երեք հիմնական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ այդ առաջնահերթություններն են՝ կրթության հասանելիությունը՝ ենթակառուցվածքների զարգացման և բովանդակության բարելավման շեշտադրմամբ, կրթության արդյունավետության բարձրացումը, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը: Նախարարի ներկայացմամբ՝ թվային տվյալներով, խոսքը 101 միջոցառման մասին է:

Զեկուցվել է, որ նախադպրոցական կրթության հասանելիության շրջանակում նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը 229-ից կրճատվել է 162-ի, մսուր մանկապարտեզների հասանելիության ապահովման շրջանակում նախատեսվում է 2025-2026 թվականներին 0-2 տարեկան 195 երեխաների համար նախադպրոցական կրթության կազմակերպման պիլոտային ծրագիր 10 հաստատությունում (Երևան, Գյումրի, Վանաձոր և Հրազդան քաղաքներ), բարելավվել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում՝ հասնելով 75%-ի: ԿԳՄՍ նախարարը զեկուցել է, որ 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում այս պահին ավարտված է 195-ը, ընթացքում է 136-ը, նախապատրաստական փուլում է 64-ը: Նշվել է, որ պետության աջակցությամբ ապահովվել է նաև սոցիալական որոշ խմբերի երեխաների նախադպրոցական կրթությունը:

Ինչ վերաբերում է հանրակրթության հասանելիության մասով իրականացված աշխատանքին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևոր թիրախ է եղել ապահովել պատշաճ կահավորման, արդիական միջավայրի հասանելիությունը, որն իրականացվել է 300 դպրոց ծրագրի գործիքակազմով: Ըստ այդմ՝ 300 դպրոց ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել 44 դպրոց (շուրջ 15 000 սովորողի համար) և 19 մարզադահլիճ (շուրջ 6 500 սովորողի համար), 31 դպրոցի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, 150-ի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են: Գույքով ապահովվել է 44 դպրոց և 29 մարզադահլիճ: Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծման գործընթացի շրջանակում նախորդ տարեվերջի դրությամբ 648 դպրոց արդեն ունեն կահավորված լաբորատորիաներ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև նախորդ տարի գործարկված տեղեկատվական համակարգի շնորհիվ էականորեն կրճատվել է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների թիվը:

Մասնագիտական կրթության հասանելիության մասով ներկայացվել է, որ իրականացվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների 14.6%-ում շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, 7 մասնագիտական ուսումնական հաստատությունների տրամադրվել է 7 համակազմ մասնագիտական ուսումնալաբորատոր բազա և գույք, գերակա մասնագիտություններով տրամադրվել է 50 000 դրամ կրթաթոշակ:

Բարձրագույն կրթության հասանելիության մասով ընդգծվել է, որ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագրի արդյունքում 2024/2025 ուսումնական տարում բուհեր են ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ 2 տարվա կտրվածքով ծրագրի շահառու են հանդիսանում 621 ուսանող` 160 բակալավրի մակարդակում և 461 մագիստրոսի, որոնցից 76-ը սովորում են գերազանցությամբ` ստանալով 77000 դրամ կրթաթոշակ:

Անդրադառնալով որակական ցուցանիշներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտում հիմնական թիրախներն են նոր չափորոշչի ներդրումը, որն արդեն գործում է ուսումնական հաստատությունների 75 տոկոսում, վերապատրաստումների շրջանակում աշխատակիցների շուրջ 60 տոկոսն արդեն վերապատրաստվել է, ձևավորվել է մենթոր մանկապարտեզների ցանց, իրականացվում են տարբեր աշխատաժողովներ, տարակարգի մեխանիզմն է ներդրվել հավելավճարի հնարավորությամբ: Դպրոցական կրթության որակի մասով նշվել է, որ հանրակրթության նոր չափորոշիչն արդեն գործում է 7 դասարաններում՝ ընդգրկելով սովորողների 63 տոկոսին, որը զուգակցվել է դասագրքերի ոլորտի ռեֆորմով: Կրթության որակական փոփոխությունները, նախարարի ներկայացմամբ, տեսանելի են նաև միջազգային գնահատման ստուգատեսներում, մասնավորապես՝ TIMSS միջազգային ստուգատեսում, ըստ որի՝ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները ցուցաբերում են շարունակական աճ՝ գրանցելով միջինից (500 միավորից) բարձր ցուցանիշներ:

Ներկայացնելով հաջորդ կարևորագույն թիրախը, որն է մանկավարժի գործունեությունը դարձնել պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող, նշվել է, որ 2022-2024թթ. պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է մանկավարժական աշխատողների շուրջ 60 տոկոսը, ուսուցիչների 20 տոկոսն արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, գործում են նաև այլ ծրագրեր՝ տարակարգի, բնագիտական առարկաների, փոքրաքանակ գյուղական դպրոցների ուսուցիչների համար: Ըստ այդմ՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների արդյունքում դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների թիվը 3 300 է, 56 տոկոսը գյուղական դպրոցներում: Խրախուսման ծրագրերի շրջանակում 2024թ. ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը ընդհանուր հայտագրվողների նկատմամբ՝ 56.7 տոկոս է, 2024թ. տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 285 է (2.8 անգամ ավելի 2023թ. նկատմամբ), 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 59 է: Նշվել է, որ 2023թ. կամավոր ատեստավորում մեկնարկել է նաև արվեստի և սպորտի դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարը զեկուցել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին, մանրամասներ ներկայացրել իրականացված աշխատանքների հետ կապված, մասնավորապես՝ քաղաքային ռազմավարական պլանավորման, Gmp ընկերության կողմից գլխավոր հատակագծի վերջնական մշակման, ցանցային շտեմարանի մշակման վերաբերյալ և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի հայկական կրթօջախների կարողությունների զարգացման, Սփյուռքի կրթական կարիքներին համապատասխան
կրթական փաթեթների մշակման և տրամադրման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Մասնավորապես՝ իրականացվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի և դասանյութերի տրամադրման, Սփյուռքի դպրոցների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանի հարստացման և այլ աշխատանքներ:

Զեկուցվել է, որ կրթության միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում ստեղծվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունման և հաշվառման էլեկտրոնային հարթակ, լրամշակվել են օտարերկրյա քաղաքացիների ՀՀ բուհեր ընդունելության և սովորողների ակադեմիական շարժունության կարգերը:

Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթական գործընթացի առանձնահատկություններին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կոնցեպտուալ հարցերին ամենօրյա ռեժիմով անդրադառնալու, իրականացված աշխատանքի արդյունավետությունը հետադարձ կապի միջոցով ստուգելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացված միջոցառումները և համապատասխան հանձնարարականներ տվել բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ: