Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է  արել․

«Մարտի 30-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ավարտից հետո, ականատես եղանք կառավարող ուժի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի և այլ պաշտոնյաների կողմից լրագրողներին թիրախավորելու, անզուսպ պահվածքի և իրենց կարգավիճակին չհամապատասխանող վարքագծի դրսևորման հերթական դեպքին:

Մասնավորապես, ոչ սթափ վիճակում գտնվող ու իրեն ակնհայտորեն չկառավարող պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ամենաայլանդակ հայհոյանքներն էր ուղղում «Եվրոմեդիա 24» լրատվական կայքի լրագրող Կորյուն Սիմոնյանի հասցեին՝ դրանք համեմելով սպառնալիքներով: 

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է թե՛ Վիլեն Գաբրիելյանի, թե՛ այլ պաշտոնյաների՝ իրենց գործառույթներից չբխող գործողությունները, գնահատականներն ու վարքագիծը, և հիշեցնում.

1.  ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց սանձարձակ, պատգամավորին ու առհասարակ պաշտոնյային ոչ վայել պահվածքի ինդուլգենցիան ստացել են իրենց քաղաքական առաջնորդից ու ՔՊ-ական մյուս ազդեցիկ դեմքերից՝ Ալեն Սիմոնյանից, Խաչատուր Սուքիասյանից, Վահագն Ալեքսանյանից... Եվ երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական գծի առաջամարտիկ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեռ տարիներ առաջ, օգտագործելով իր պատգամավորական մանդատը, լրագրողներին անվանում էր «վերբալ մարմնավաճառներ», ու որևէ ՔՊ-ական դա չէր դատապարտում, պիտի պատրաստ լինեն լրագրողների կողմից ինքնապաշտպանության ու հակազդման ցանկացած տարբերակի: 

Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ոչ միայն չդատապարտեցին ՔՊ-ականների արարքները, այլև հրապարակեցին իրենց ընտանեկան լրատվամիջոցում և ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի միջոցով նրանց վիրավորական արտահայտությունները տարածեցին՝ ատելության խոսքով թիրախավորելով թե առանձին լրագրողներին, թե ընդդիմադիր լրատվամիջոցներին:

Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական առաջնորդ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի բառապաշարի՝ բացի հանրային տիրույթից, նաև իրենց ներքին շփումներում տարատեսակ ամոթալի ձևակերպումներին քաջածանոթ ու դրանք հանդուրժող ՔՊ-ականները, թերևս, առհասարակ չպետք է նեղվեն, երբ իրենց հիշեցնում են իրողություններ, որոնք նրանք կուզենային մոռանալ:

2. Պակաս ուշագրավ չէ նաև այն հանգամանքը, որ Գյումրիում միայն Վիլեն Գաբրիելյանը չէր գինովցած. երեկոյան ժամերին տարբեր տրամաչափերի ՔՊ-ականներ, գարեջրի շշերը ձեռքներին՝ շրջում էին Գյումրիի փողոցներում, երբ նույն այդ ընթացքում Գյումրիում հոսանքազրկվում էին մի շարք հասցեներ, որոնց տեղամասերի մի մասում, ի դեպ, ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել: Պատահական չէ, որ Գյումրիում ողջ օրը դիտորդական առաքելություն իրականացրած Գոհար Մելոյանը հենց այդ պահին կոչով դիմեց ընտրատեղամասերում գտնվող լրագրողներին ու վստահված անձանց՝ կոչ անելով չլքել տեղամասերն ու ուշադիր լինել քվեաթերթիկներին՝ կանխելու համար իշխող ուժի կողմից արվող կեղծիքները... Չմոռանանք, որ հենց հոսանքազրկումներից հետո Սարիկ Մինասյանի ձայները սկսեցին աճել: Եվ, փաստորեն, ողջ ՔՊ-ում այդպես էլ չգտնվեց մեկը, ով կկարողանար իր, մեղմ ասած, ռեպուտացիոն վնասներ կրող գործընկերոջը մեկուսացնել ու թույլ չտալ, որ իրեն էլ խայտառակի, իրենց էլ: Իսկ միգուցե Վիլեն Գաբրիելյանն անգիտակցաբար դարձավ ՔՊ-ի գծագրած պլաններից մեկի գլխավոր գործող ա՞նձը:

3. Գյումրիում աշխատող լրագրողների արդեն Երևանում թիրախավորողները կամ նրանց քննադատողները, դասեր տվողները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով ու այս կամ այն լրագրողի նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքով: 

2018թ. «հեղափոխություն» կոչվածի ընթացքում ակտիվիստի դիրքավորմամբ հանդես են եկել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնպես հաճախ շփոթելով ակտիվիզմը լրագրության հետ: Հետևաբար, այսօր Գյումրիում աշխատող լրագրողներին մեղադրող անհատներին, այդ թվում՝ ՀԿ-ներին, խորհուրդ եմ տալիս թերթել արխիվը ու մտաբերել՝ արդյո՞ք իրենք այդ ժամանակ նույնքան հետևողականորեն քննադատել են «հեղափոխությունից» հետո արդեն պատգամավոր դարձած ու այլ բարձր պաշտոններ զբաղեցնող երբեմնի լրագրողներին, կամ իշխանությունների քարոզչական հենարանը դարձած ԶԼՄ-ներին (այդ թվում՝ դրսից ֆինանսավորվող): 

Դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր ասում են, թե չպետք է ոչ սթափ պատգամավորի պահվածքը լուսաբանեին:  Լրագրողները պետք է լուսաբանեն իշխանության որևէ ներկայացուցչի որևէ քայլ՝ լինի աշխատանքային օրերին, թե դրանից դուրս: Այդպես է ընդունված ողջ աշխարհում՝ հանրային շահը գերակա է բոլոր դեպքերում: 

4.  Լրագրող գործընկերներիս կոչ եմ անում բոլոր դեպքերում, ցանկացած իրավիճակում զսպել էմոցիաները, բոլոր պարագաներում աշխատել լրագրողի էթիկայի կանոնները հարգելով, տարբերակել ակտիվիզմը լրագրողի աշխատանքից: 

Սատար կանգնեք միմյանց, երբ ձեր գործընկերոջ նկատմամբ որևէ մեկը վիրավորական արտահայտություններ կամ անթույլատրելի վարք է թույլ տալիս: 

Զարմանքս եմ արտահայտում, որ նման անթույլատրելի արտահայտություններ, վարք ցուցաբերած գործիչներին շարունակում եք խոսքի իրավունք վերապահել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել:

Եվ միշտ հիշե՛ք՝ ձեր նկատմամբ կարող են իրականացվել սադրանքներ, որոնց դուք չպետք է տեղի տաք, որովհետև մինչ կշտապեն ձեզ օգնության, «մարտի դաշտում» նախ դո՛ւք եք ձեր առաջին պաշտպանը: Սադրանքները կոնկրետ ոճ ու ձեռագիր ունեն: Տվյալ դեպքում՝ ևս: 

Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը, նորանոր աղետների սպասումը կարող է բոլորին հանել հավասարակշռությունից: Իրավիճակը ստանդարտից դուրս է, և ձեր քաղաքացիական դիրքորոշումն ու մասնագիտական պարտքը երբեմն կարող են բախվել միմյանց, բայց ինչ էլ լինի՝ կառավարեք ձեզ, թույլ մի տվեք, որ ձեր քաղաքացիական և մասնագիտական էմոցիաները որևէ կողմ փորձի օգտագործել իրենց ներքին խնդիրները լուծելու, յուրայիններին հարվածելու կամ նրանցից ազատվելու համար: 

Եվ, ամենակարևորը, համարժեք արձագանքեք ցանկացած իրավիճակի, այդ թվում՝ այն դեպքերին, երբ ձեր օպոնենտը ձեր իսկ ներկայությամբ ձեզ որպես պոտենցիալ գայթակղողներ է դիտարկում:

Զգոն եղեք»: