Ոչ հաստատում ոչ հերքում են Ադրբեջանի կողմից Ներքին Հանդում Հայրենականի զոհվածների հուշարձանը քանդելը
Սյունիքի մարզպետարանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Ադրբեջանի կողմից Ներքին Հանդում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը քանդելը:
«Հուշարձանը հասանելի չէ ուսումնասիրության համար, մենք չենք կարող տեղեկատվություն տրամադրել», - հայտնեցին ArmeniaSputnik-ին համայնքապետարանում: