Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում
Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Լյուդվիգ Կ.-ի վարած «Nissan» մակնիշի և 21-ամյա Հարություն Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանացմամբ, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Mercedes»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ «Nissan»-ի վարորդը հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե սյանը, որի վրա տեղադրված է եղել երթևեկությունը կարգավորող լուսակիրը, որը կոտրվել է: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ զորամասի սպա է: