ՀՀԿ-ականներն ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՅԴ դիրքերը Արագածոտնում չամրապնդվեն. «Հրապարակ»
«Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն աննախադեպ ակտիվ է Թալինի քաղաքապետի ընտրություններում, որպեսզի իր հովանավորյալ, անցած անգամ իր աջակցությամբ ընտրված գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը վերընտրվի։
Նկատի ունենալով, որ մարզը հանձնվել է դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին, Սահակյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՅԴ դիրքերը չամրապնդվեն։
«Այո, պաշտպանում եմ Սարգիս Արամյանին, որը ՀՀԿ-ի թեկնածուն է»,-չհերքեց Սահակյանը։ Իսկ ՀՅԴ-ական մարզպետը կօգտագործի՞ վարչական լծակները, ՀՅԴ-ն էլ թեկնածու ունի։ «Հարցրեք իրեն»։
Գյոզալյանի կադրային ջարդի մասին էլ ասաց. «Չկա նման բան, Կարենի դիմումն էլ ես եմ ստորագրել»։ Խոսքն իր օգնական Կարեն Տոնոյանի մասին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում