Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

Զգում եք չէ՞, որ Գյումրին՝ իր խնդիրներով հանդերձ, մի տեսակ մոռացվել է․ Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է.

«Սիրելի գյումրեցիներ, զգում եք չէ՞, որ Գյումրին՝ իր խնդիրներով հանդերձ, մի տեսակ մոռացվել է:

Ընդդիմության կողմից բարձրաձայնվող գերխնդիրը հիմա մեկն է՝ ինչպես անել, որ ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ-ի թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը, քաղաքապետ չդառնա: Այսինքն, որոշ շրջանակների համար ամենակարևորը դա է:

Առավոտից իրիկուն «Գյումրիս, Գյումրիս» անող, Գյումրին գովերգող, Գյումրու համար տվայտվող, Գյումրու դարդերով ապրող մարդիկ չեն հիշում ու չեն խոսում Գյումրու ու գյումրեցու մասին: Ի՞նչ քաղաքային ծրագրեր, ինչ քաղաքի խնդիրներ... Ինչ քաղաքային կոմֆորտ, ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ... Բավարար է ՔՊ-ն իշխանության չգա, և վերջ. իրենց դա՛ է պետք:

Այս գերխնդիրն այնքան կարևոր է որոշ շրջանակների համար՝ պատրաստ են ամեն գնով գյումրեցիների վզին փաթաթել մի քաղաքապետի, որի կերպարի հետ անգամ իրենք ներքին դիսկոմֆորտ ունեն (ոմանք դա չեն էլ թաքցնում): Ոչինչ, որ մարդը ասոցացվում է կրիմինալի հետ: Ոչինչ, որ ուշագրավ պատմություններ ունի իր ետևում, ոչ միանշանակ արժեհամակարգ: Ոչինչ, որ քաղաքական առումով Գյումրիում իշխանությունը վերցնի կոմունիստական կուսակցությունը:

Ու վերջապես, ոչինչ, որ այդ մարդը ստացել է 9 727 ձայն, որն ընտրությանը մասնակցածների ձայների 20.5%-ն է, կամ ընտրության իրավունք ունեցողների 8.7%-ը:

Պատկերացնո՞ւմ եք՝ համապետական ընտրություններին 54% ձայն ստացած ուժին լեգիտիմ իշխանություն չեն համարում, լեզուները չի պտտվում վարչապետին «վարչապետ»-ով դիմել, առավոտից երեկո լուտանքներ են տեղում մի քանի հարյուր հազար ընտրողների հասցեին, երկու ամիսը մեկ իշխանափոխություն են նախաձեռնում, բայց իրենց գումարային տասնըքանի հազար ձայնը ժողովրդի ընտրությունն է, 20% հավաքած մարդուն քաղաքապետ դարձնելն էլ՝ ժողովրդի նպատակ:

Բայց դե ունեն այն, ինչ ունեն: Քաղաքական ուժերով, որոշ հոգևորականներով, մտավորականներով, լրատվամիջոցներով, ակտիվիստներով լծվել են Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու գործին:

Եթե այս Վարդան Ղուկասյանի տեղը մյուս Վարդան Ղուկասյանը լիներ, երևի կփորձեին դա ներկայացնել որպես գյումրեցու հաղթանակ, ու բոլոր մեթոդներով քաղաքապետ դարձնել, միայն թե ՔՊ-ն ու Սարիկը չլինեն:

Բայց սա էլ դեռ ամենը չէ:

Առաջին հայացքից կարող է թվալ՝ եթե բոլորի նպատակը ՔՊ-ի իշխանություն չլինելն է, ապա որևէ խոչընդոտ չկա: Իրենց մեջ արագ պայմանավորվում են՝ ում շուրջ են միավորվում և ընդդիմադիր քաղաքապետ ընտրում: Առանց անձնական կամ խմբային ամբիցիաների: Ի՞նչ կապ ունի՝ ընդդիմադիր որ ուժի ներկայացուցիչը քաղաքապետ կդառնա, կամ այդ ուժի որ համարը: Կարևորը՝ Սարիկը չլինի:

Բայց պարզվում է՝ ամեն ինչ այդքան պարզ չէ: Պարզվում է՝ ՔՊ-ի իշխանություն չլինելը բավարար չէ. Պակաս կարևոր չէ՝ ով կվերցնի քաղաքապետի լծակները, ով կլինի փոխքաղաքապետ և այլն: Պակաս կարևոր չէ՝ ով ում կմիանա, ով ում ղեկավար կդարձնի: Հազար ու մի նյուանսներ կան, հին հաշիվներ կան, սկզբունքներ կան... Ու արդեն երկու օր է՝ գցում-բռնում, բանակցում են:

Սա է ամբողջ պատկերը և իրականությունը: Ու ասածս ոչ նորություն է, ոչ բացահայտում. բոլորն են սա տեսնում ու հասկանում, առաջին հերթին՝ գյումրեցիները:

Ես ուղղակի ամփոփ ներկայացրեցի այն, թե ինչպես կարելի է Գյումրու ու գյումրեցիների հաշվին ու նրանց անունը տալով՝ այլ հարցեր փորձել լուծել:

Ի դեպ, նախորդ գրառմանս արձագանքներից դատելով՝ թերևս շարունակեմ միտքս, որ կիսատ բաներ ու չհասկացվածություն չմնա:

Էլի պիտի կրկնեմ. ընտրողն ազատ է ընտրել նրան, ում ցանկանում է: Կոնկրետ գյումրեցիների օրինակով, որոնք ամենալավն են ճանաչում X մարդուն կամ ուժին, եթե որոշում են նրան ձայն տալ, ուրեմն դա իրենց կամքն է, իրենք հաշտ են, ցանկանում են, որ նա ստանձնի իրենց քաղաքի ղեկը՝ բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ: Եթե անգամ ընտրել են ինչ-որ մեկի հորդորով, ուղղորդմամբ կամ ինչ-ինչ շահերով պայմանավորված, դա էլ է իրենց ընտրությունը:

Ինձ կամ մեկ ուրիշին դա կարող է դուր գալ կամ դուր չգալ, կարող ենք դա համարել լավ կամ վատ, բայց մարդկանց ընտրության հնարավորությունից զրկելու, նրանց հավաքական ընտրությունը մերժելու իրավունք ոչ ոք չունի:

Ոչ ոք, մարդկանց ոչ մի խումբ, չի կարող ժողովրդի փոխարեն որոշել որն է ճիշտ, որը սխալ: Այ դա՛ կլինի ամենամեծ սխալը: Ի դեպ, տարիներ շարունակ նաև հենց այդ արդարացմամբ են կեղծվել ընտրությունները, որ «հանկարծ մարդիկ սխալ որոշում չկայացնեն»:

Իսկ եթե ես կամ իմ նման մի շարք մարդիկ մտածում են, որ X մարդու կամ ուժի իշխանության գալը սխալ է, վտանգավոր կամ կարող է բացասական հետևանքների բերել, բայց այդ X մարդը կամ ուժը, իր ոչ միանշանակ վարքագծով, աղմկահարույց անցյալով ու անընդունելի հայտարարություններով կարողանում է համոզել, որ մարդիկ կրկին իրեն ձայն տան, ուրեմն ինքը ինչ-որ հարցերում ավելի խելացի է վարվել, քան մենք:

Ուրեմն մեղաղորը ոչ թե ընտրողն է, այլ մենք, որ չենք կարողացել մեր պատկերացումները, մեր ծրագրերը, մտահոգությունները նորմալ հասցնել ընտրողին: Ոչ միայն մեր խոսքով, այլ մեր վարքագծով, մեր արած, ու շատ դեպքերում՝ չարած քայլերով:

Ու երբ ասում եմ՝ ընտրություն է, արդյունքը սա է, պետք է ի գիտություն ընդունել, դա ամենևին չի նշանակում, որ այն ինչ ունենք, մեզ բավարարում է, մեր սրտով է, սխալներ չունենք ու մտածելու բան չունենք:

Ոչ, սիրելի հայրենակիցներ, շատ բան ունենք մտածելու, հասկանալու, վերաիմաստավորելու... Ու այդ մտածմունքը ոչ թե ուրիշների, այլ մե՛ր մասին է՝ մեր իսկ սխալների ու բացթողումների մասին, մեր արածի ու անելիքի մասին։

Ու հաստատ մտածում ենք ու մտածելու ենք՝ դրանից բխող հետևություններով»: