Քաղաքացին նետվել է Հաղթանակի կամրջից
Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Առավոտյան իրավապահ մարմինները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը նետվել է Հաղթանակի կամրջից։
Տեղեկությունը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։ Ներկայումս կատարվում է հետաքննություն՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաև քաղաքացու ինքնությունը և հնարավոր պատճառները։