Գյումրիում Եվրադաշինքի անցողիկ շեմը չհաղթահարելը ապացուցեց՝ ՀՀ-ի եվրոպական ապագան մշուշոտ է․ Մարուքյան
Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
Գյումրիի ընտրությունների խլացնող աղմուկի պատճառով գուցե նկատած չլինեք, բայց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ու Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը այդպես էլ չողջունեցին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեված «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը։ Լավ հասկանալով, որ գործընթացը ներքաղաքական էլեկտորալ նպատակներ ունի, ինչպես նաև այն, որ ՀՀ իշխանությունները պարզապես խաբում են՝ թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ Եվրամիությանը։
Իսկ Գյումրիում Եվրադաշինքի անցողիկ շեմը չհաղթահարելը միայն ապացուցեց, որ Հայաստանի Եվրոպական ապագան, մեղմ ասած, մշուշոտ է։