Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինքնաթիռների ուղևորների՝ ելքի համար սահմանված պետտուրքի չվճարման արտոնությունը կերկարաձգվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: 2019 թ. դեկտեմբերի 9-ին ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-258-Ն օրենքի ընդունմամբ «Պետական տուրքի մասին» ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածում կատարվեց լրացում, համաձայն որի, օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով մեկնում են առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ, օգտվում են օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից։

Օրենքում նշված լրացման արդյունքում միջազգային բյուջետային, ինչպես նաև տեղական (այդ թվում՝ նոր ստեղծված) և միջազգային դասական ավիաընկերություններ սկսեցին մինչ այդ չսպասարկված ուղղություններով չվերթեր իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի նոր ուղղություններ։

COVID-19 համավարակի շրջանից հետո Հայաստանի օդանավակայաններում արձանագրվեց ուղևորահոսքի արագ վերականգնում։ Այսպես, եթե 2019 թ. արդյունքներով օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել էր մոտ 3,2 մլն ուղևոր, ապա 2022 թվականին ուղևորահոսքը կազմեց մոտ 3,7 մլն, 2023 և 2024 թթ.՝ մոտ 10,76 մլն (համապատասխանաբար՝ 5,41 և 5,35 մլն ուղևոր), արձանագրելով միջին տարեկան մոտ 11,5 տոկոս աճ Covid-19-ի համավարակի տարիները (2020-2022 թթ.) ներառյալ, և միջին տարեկան շուրջ 28,4 տոկոս աճ՝ չներառելով 2020-2022 թթ. ցուցանիշները։

Օրենքի նշված փոփոխություններով պայմանավորված արտոնությունները սկսեցին կիրառվել նոր ուղղություններով մեկնող ֆիզիկական անձանց համար 2020 թ. հունվարից՝ համաձայն կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1936-Ն որոշման՝ 3 տարի ժամկետով + 2 տարի երկարաձգման հնարավորությամբ։ Օրենքով և որոշմամբ տրամադրված արտոնությունների ժամկետները 2025 թվականից սկսած ավարտվում են, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ ուղղություններով հիմնականում բյուջետային ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի իրականացման շարունակականության ապահովման տեսանկյունից։

Ուղևորահոսքի աճի բարձր տեմպը պահելու, ինչպես նաև արդեն իսկ հաստատված նոր ուղղություններով չվերթերի հաճախականությունների բարձր մակարդակը ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մեկ և ավելի անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով՝ ապահովելով երկարաձգման համար անհրաժեշտ պահանջների կատարումը՝ համաձայն որոշման։

Ակնկալվում է ապահովել երկու տասնյակից ավելի ուղղություններով, որոնցով օդային ուղևորները օգտվում են օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից, իրականացվող չվերթերի շարունակականությունը և ուղևորահոսքի բարձր մակարդակը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում