Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցել
Տնտեսություն

Պետությունը քաշում է փողը․․․ ոչնչացնելով աշխատատեղերը. Ատոմ Մարգարյան

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի՝ «Պետությունը քաշում է փողը․․․ ոչնչացնելով աշխատատեղերը» վերլուծությունը.

«Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մնալ մեր հասարակության ամենախոցելի իրողությունները։ Մյուս կողմից, միջին խավի դերն ու կշիռը տնտեսական ու քաղաքական գործընթացներում շարունակում է մնալ թույլ ու որոշակիությունից զուրկ։ Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են կապիտալի հոսքերի, եկամուտների բաշխման տնտեսական իրավիճակի շարժի միտումները երկրում վերջին 7-8 տարիներին՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» ի վեր։

Թվում էր, թե այսպես կոչված «տասնամյակների թալանը» ետ բերելու, ստեղծագործ աշխատանքի ու արժանապատիվ վաստակի հնարավորություններ ստեղծելու և եկամուտների արդարացի վերաբաշխման վրա հիմնված համակարգեր ձևավորելու խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը պետք է որ հրաժարվեր նախկինների օրոք քաղաքականության գլխավոր հենասյուն եղած ստվերի ու կոռուպցիայի օրակարգից, ու այդ կերպ ձերբազատած ռեսուրսները վերաուղղեր ներդրումների, նոր աշխատատեղերի, հետևաբար և՝ հասարակության մեծ մասի համար արդար ու արժանապետիվ վաստակի մեխանիզմների։ Ավելի պարզ՝ դա նշանակում էր երկիրը վերջապես դուրս բերել կապիտալի նախասկզբնական կուտակման՝ արդեն շարունակական դարձած խրոնիկ շրջապտույտից, երբ ցանկացած իշխանություն և իշխանավոր իր հիմնական ու առաջնահերթ խնդիրը դիտում էր պետության ուժը, ռեսուրսները, ֆինանսները և ունեցած լիազորությունը ուղղել անձնական հարստություն դիզելու, բիզնեսը քվոտավորելու և նրանում փայ մտնելու, արագորեն հարստանալու գերնպատակին՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով։

Այդ ամենին վերջ տալու համար նոր իշխանությունից ի՞նչ էր պահանջվում՝ հարցը ամենևին հռետորական չէ։ Պատասխանն էլ շատ հստակ է։ Նոր իշխանությունից պահանջվում էր պարզապես զերծ մնալ նախկինների վարքագծի կրկնությունից, միաժամանակ ձեռնպահ մնալ վենդետաներից, գործարարների ու կապիտալի սեփականատերերի նկատմամբ անձնական հաշվեհարդարներից, ուղղակի ու սելեկտիվ թիրախավորումներից, գնալ ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով։ Դա նշանակում է՝ պետք է օգտագործեր կապիտալի, ունեցվածքի ու եկամուտների համաներումների մեխանիզմը ու արագորեն տնտեսությունը փոխադրեր գործունեության բնականոն ռեժիմի, այն հաշվով, որպեսզի բացառվեր կապիտալի փախուստը երկրից։ Կարո՞ղ ենք այսօր այս հարցին դրական պատասխան տալ։ Ակնհայտ է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար այս հարցերի պատասխանները բացասական են։

Ի՞նչ ունենք այսօր։

Մեր տնտեսական ակտիվների մի զգալի մասը այսօր կապակցված է այս կամ այն քրեական գործով, միևնույն ժամանակ նաև այդ պատճառով միջոցների մի ահռելի զանգված արտահոսել է երկրի սահմաններից դուրս։ Ու այս ամենի վերջը չի երևում՝ հատկապես ներկա ու առաջիկա նախընտրական սպասումների ու զարգացումների ֆոնին։ Մինչդեռ այդ միջոցները կարող էին դառնային աշխատատեղեր, մարդկանց վաստակներ, հետևաբար և՝ պետական բյուջեի հավելյալ եկամուտներ։ Դրանք այսօր չկան։ Կապիտալի մի այլ, շատ մեծ զանգված ներդրված է առևտրի, ծառայությունների, խաղաբիզնեսի և վերարտահանումների ոլորտներում։ Դրանցում շատ մեծ ստվեր կա ու ֆիքսել դրանցում իրական շրջանառությունները և հարկել, չափազանց բարդ է։

Փոխարենը ֆինանսական ռեսուրսների մեծ դեֆիցիտ ունեցող կառավարությունը դիմել է ահռելի ծավալների ներքին ու արտաքին փոխառությունների՝ ըստ էության իր պաշտոնամուտի համեմատ կրկնապատկելով պետական պարտքը: Ուժից վեր պետական պարտքի սպասարկման ծանր բեռը հարկադրում է իշխանությանը, մի կողմից, պտտել հին պարտքը սպասարկելու ու մարելու համար նոր պարտք վերցնելու թափանիվը, մյուս կողմից, իհարկե ավելացնել հարկային ճնշումը գործարարների վրա, հատկապես փոքր ու միջն բիզնեսի վրա։

Այս խաղը չափազանց վտանգավոր է։ Շատ պարզ երևում է, որ կառավարությունը ստիպված է ավելի ու ավելի բարձր տոկոսներով արտաքին վարկեր ներգրավել, մյուս կողմից, ներքին շուկայում ևս պետական պարտատոմսերի տոկոսադրույքները չափանց բարձր են։ Սա արդեն արկածախնդրություն է, երբ պայմանականորեն ասած՝ «իր ծախսերը» հոգալու համար կառավարությունը, շատ թանկ գին վճարելով, բարձր տոկոսներով գումարներ է քաշում ներքին տնտեսությունից, այդպիսով փակելով մասնավոր ներդրումների հնարավորությունները։ Տնտեսագիտորեն դա կոչվում է «արտամղման էֆեկտ»։ Բանկերը, իհարկե, հաճույքով խաղում են կառավարության խաղը՝ իրենց ներգրաված միջոցների մի զգալի մասը ներդնելով բարձր եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերի մեջ ու ստանում հսկայական շահույթներ … ներկա աշխատատեղերի ու ապագա սերունդների հաշվին։ Բանկերի կողմից այս կերպ ստացած շահույթները ըստ էության «օդից բռնած» փողեր են։ Այդ ներդրումների ետևում չկան ռեալ աշխ ատատեղեր, իրական եկամուտներ, արժանապատիվ վաստակներ»։