«Հայկական վերածնունդը» որոշել է ամեն տեղ մեջ ընկնել. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» վերանվանված ՕԵԿ–ում կարծես լավ են յուրացրել օլիմպիական հայտնի ակզբունքը՝ կարեւորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը։ Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, այնտեղ ներքին որոշում են ընդունել՝ մասնակցել բոլոր հնարավոր միջոցառումներին ու հնարավորինս շատ աչքի ընկնել։ Այս առումով պատահական չէ, որ ՕԵԿ խմբակցության 5 պատգամավորներն ԱԺ քառօրյաների ժամանակ բոլոր օրինագծերի վերաբերյալ հարցեր են տալիս, հետո ելույթներ ունենում։
Պարզվում է, դրանից բացի, նրանք որոշել են հնարավորինս շատ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հիմնականում՝ մեծ ու փոքր քաղաքներում։ Ընդ որում, ՕԵԿ-ի կամ որ նույնն է՝ «Հայկական վերածննդի» համար ամենեւին էլ կարեւոր չեն իրենց թեկնածուների հաղթանակի շանսերը, կարեւորը՝ ցույց տան, թե իրենք որպես կուսակցություն գոյություն ունեն։
Պատահական չէ, որ ՕԵԿ-ը թեկնածություն է առաջադրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, այս օրերին խոսվում է Թալինի, իսկ սեպտեմբերին էլ՝ Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետի, ընտրություններին մասնակցելու մասին։ Ի դեպ, երեկ էլ նրանք թեկնածու են առաջադրել Գետափի գյուղապետի ընտրություններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում