Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրը
Հասարակություն

«Պարոն Թաթոյան, բա ոստիկանները ի՞նչ պիտի անեին»․․․ «Պարոն Իոաննիսյան, ես սպասում էի Ձեզ»․ Իոաննիսյանը պաշտպանել է ոստիկաններին, Թաթոյանը՝ հակադարձել է

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն արդարարացնում է համացանցում տարածվող հայտնի տեսանյութի ոստիկանների գործողությունները։

«Պարոն Թաթոյան, բա հայհոյանքին ի պատասխան ոստիկանները ի՞նչ պիտի անեին։ Պատասխան հայհոյեի՞ն։ Թե՞ ասեին "սիրելի քաղաքացի, դուք սխալվում եք»,-Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառման ներքո նման մեկնաբանություն է թողել Իոաննիսյանը։

Նրան արձագանքել են իրավաբաններ, փաստաբաններ, քաղաքացիներ՝ ընդգծելով, որ վարորդը, որին մի քանի ոստիկան ուժով դուրս են բերում մեքենայից, պառկեցնում գետնին, հերքել է հայհոյելու մասին տեղեկությունները, անթույլատրելի համարելով  այդպիսի սանձարձակության խրախուսումը։ Երգահան Լիլիթ Բլեյանն էլ ծաղրել է.  «Մտրակի հարվածներ կամ գնդակահարություն խորհուրդ տվեք փորձեն, պարո'ն իրավապաշտպան»։ Ակտիվիստ Արման Հայրապետյանն էլ Դանիելին հիշեցրել է օրեր առաջ Գյումրիում անսթափ վիչճակում գտնվող պատգամավորի հայհոյանքը. «Մի քանի օր առաջ մեկը լակել կամ ուռել և Գյումրու փողոցում հայհոյում էր, բա ինչի՞ դրան ձեր պարեկները չէին մոտենում։ Չէի՞ն տեսնում ու լսում, կուրացել ու խլացե՞լ էին»։

Արման Թաթոյանն էլ,  պատասխանելով իրեն հասցեագրված հարցին, գրել է.

«Պարոն Իոաննիսյան, ես սպասում էի Ձեզ այստեղ:)

Հիմա մեր հանրության համար մի քանի պարզաբանում անեմ:

1. Կոնկրետ իրավիճակում չկա որևէ օբյեկտիվ ապացույց առ այն, որ մեքենայի վարորդը հայհոյել է, ու այդ հայհոյանքը եղել ուղղված հենց ոստիկանին: Քաղաքացին արդեն հրապարակային ասել է, որ չի հայհոյել: Միայն ոստիկանների խոսքերը բավարար չեն, ավելին`քանի որ վատ վերաբերմունքի (Ill-treatment) հետ գործ ունենք, ուրեմն պարտավորությունը պետությանն է` հիմնավորելու (կրկնում եմ` միայն ոստիկանների խոսքերը բավարար չեն), որ նման բան տեղի է ունեցել ու առավել ևս, որ դա ուղղված է եղել ոստիկաններին: Եթե պետությունը չապացուցեց, որ դա տեղի է ունեցել, ուրեմն նման բան չի եղել:

2. Ես հատուկ եմ նշել, անգամ եթե նման բան է տեղի ունեցել, միևնույն է, ոստիկանների վերաբերմունքն անթույլատրելի է:

3) Բանն այն է, որ ոստիկանի համար օրենքով և միջազգայնորեն նախատեսված են ֆիզիկական ուժ ու հատուկ միջոցներ (ձեռնաշղթան տվյալ դեպքում) գործադրելու հնարավորություն` միայն որպես բացառիկ միջոցներ:

Դրանցից յուրաքանչյուրն ունի կիրառության սպառիչ հիմքեր, նպատակներ (օրինակ` ոստիկանի նկատմամբ դիմադրությունը կանխելու կամ փախուստի փորձ անող հանցանքի մեջ մեղադրվող անձի փախուստը կանխելու անհրաժեշտությունը և այլն):

Հատուկ միջոցներ ու անգամ ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ ոստիկանը պարտավոր է զգուշացնել քաղաքացուն այդ մասին ու նրան բավարար ժամանակ տրամադրել` ոստիկանի պահանջը կատարելու, իրավախախտումը դադարեցնելու համար (թեև այստեղ պահանջի տեղ էլ չկար):

Այսինքն` կան կոնկրետ կանոններ:

4. Ավելին, տեսանյութից ակնհայտ է ոստիկանների թույլ տված ևս մեկ կոպիտ խախտում: Ոստիկանները ազատությունից զրկում են քաղաքացուն: Սա նշանակում է, որ նրանք պարտավոր էին քաղաքացուն տեղում պարզաբանել միջազգայնորեն երաշխավորված նրա նվազագույն իրավունքները (լռելու, ազատությունից զրկելու պատճառներն իմանալու, փաստաբանի և մի շարք այլ իրավունքներ և պատճառները պարտավոր էին հենց տեղում պարզաբանել): Տեսանյութում նրանք ոչ միայն դա չեն անում, այլ այդպիսի հնարավորություն անգամ չեն տալիս մարդուն:

5. Եթե անգամ համարենք, որ քաղաքացին հայհոյել է, ապա կոնկրետ իրավիճակում օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը չկա, որ ոստիկանին կտար ֆիզիկական ուժ ու հատուկ միջոց գործադրելու իրավական հնարավորություն: Ձեր բերած տրամաբանությամբ` հայհոյանք տվող մարդուն պատասխանելու համար պետք է ոստիկանների համար նախատեսվի նաև նրան պատասխան հայհոյելու հնարավորություն ու սահմանվի, թե ինչ հայհոյանքի համար ինչ հայհոյանքով է ոստիկանը պատասխանում քաղաքացուն:

6. Ոստիկանը չպետք է քաղաքացու հետ հարաբեվելիս իջնի այն աստիճան, որ նման պահվածք դրսևորի: Ոտիկանը չպետք է տրվի որևէ սադրանքի: Ոստիկանը պետք է մնա իր բարձունքում` օրենքով նախատեսված լիազորությունների սահմանում: Ի վերջո, ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցները չեն ենթադրում այս ենթադրյալ (չապացուցված) արարքի համար քաղաքացուն 4 հոգով նվաստացնելու, գետնին գցելու, բռնության ենթարկելու հնարավորություն»։